Sunday, 12 07 2026
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

«Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին մեկ ամսվա ընթացքում հաջորդական սխալներ է կատարում»

Հետընտրական զարգացումների և ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Բեյրութի «Արարատ» թերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանի հետ:

– Պարո´ն Շխրտմյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ապրիլի 9-ին ՀՀ-ում առաջին անգամ տեղի է ունենալու երկու երդմնակալություն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երդվելու է Ազատության հրապարակում, Սերժ Սարգսյանը՝ Մարզահամերգային համալիրում գումարվելիք ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

– Հայաստանի նախագահական ընտրությունները, որքան էլ որ բացթողումներով և թերություններով տեղի ունեցան, համենայնդեպս ընտրական հանձնաժողովը և միջազգային կառույցներն այն վավերացրին, ընտրությունները իրավականորեն և փաստականորեն ընդունված են, և արդյունքները՝ հաստատված: Հասկանալի է, որ ընդդիմության ներկայացուցիչն, այս պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանն ունի վերապահություններ և ունի նաև առաջարկներ: Դրանք նա փոխանցեց իրավական ատյաններին, սակայն երկրորդ երդմնակալություն կազմակերպելը և այդ սկզբունքով անցնող մեկ ամիսը շրջաններ այցելելը, ժողովրդին ոգևորելու նման մոտեցումը հաշտ աչքով չի ընկալվում Սփյուռքում: Մեզ հասկանալի չէ այս մոտեցումը: Հասկանալի է, որ ինքն ունի դժգոհություններ, և Հայաստանի ժողովուրդն էլ ունի դժգոհություններ՝ թե՛ ընտրական գործընթացի, թե՛ սոցիալական, տնտեսական հարցերի վերաբերյալ: Բայց այն եղանակը, որն ինքն ընտրել է՝ երդմնակալությամբ իշխանություն ստեղծել, անընդունելի է, որովհետև հետևյալ հարցը կա. եթե Հայաստանում իշխանափոխության կամ համակարգի փոփոխության հարց է ծագում, բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է համախմբվեն մեկ թեկնածուի շուրջ՝ հասնեն արդյունքի, կամ՝ ոչ: Դժբախտաբար, ես նկատում եմ, որ նախ՝ ընդիմությունն ինքը միասնական չէ, նույնիսկ ամենապարզ արտահայտությունները, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անում է, այլ կուսակցությունները միշտ փորձում են քննադատել: 

Վերջին դեպքը, Պռոշյանի գյուղապետի սպանության հետ կապված, տեսեք, թե ինչպես ընկալվեց կուսակցությունների կողմից: Չպետք է այս ոճիրը սեփականաշնորհվի կամ ինչ-որ կուսակցության հովանոցի տակ դրվի:

– Ի՞նչ մտավախություններ ունի Սփյուռքը՝ Հայաստանի ներքաղաքական հետագա զարգացումների շուրջ:

– Մեր մտավախությունը հետևյալն է՝ մենք գիտենք, թե ինչ իրավիճակ է Հայաստանում. այդ օլիգարխիան, այդ համակարգը, այդ վերնախավը, որ ամեն ինչում ուզում է իր իշխանությունը պարտադրել, պետք է վերանա, կաշառակերությունը պետք է վերանա: Մենք էլ ենք դատապարտում և դեմ ենք, բայց այն ճամփան, որ իրենք են ընտրել, ճիշտ չէ, որովհետև եթե ընհանուր է այս մտահոգությունը, ինչո՞ւ ընդդիմությունը միասնական չէ։ Շատ մտահոգիչ է և հարցական է, որ իրենք էլ պատասխան չունեն, թե ինչու է այս պայքարն այսպես ընթանում: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ այդ քվեները որ բերեց, ասում են, թե դա ամբողջ ընդդիմության ձայնն է, ոչ թե իրենը: Այս պառակտվածությունն անգամ ամենապարզ վեճի մեջ է երևում, և սա նպաստում է, որ հակառակ կողմն ամրանա, շարունակի իր նույն աշխատանքը, ինչը դրական չէ:

Չեմ ուզում քննադատել Րաֆֆի Հովհաննիսյանի անձը, հարգելի անձնավորություն է, բայց այս վերջին մեկ ամսվա մեջ հաջորդական սխալներ է կատարում, պետք է ավելի լուրջ քաղաքական կեցվածք ցուցաբերի իր մոտեցումների մեջ: Տեսեք՝ ինչ եղավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաք էր անում Ազատության հրապարակում: Նա ասում էր՝ մի քիչ էլ համբերեք, և նախագահական նստավայր ենք գնալու: Տեսեք, թե ինչ վերջ ունեցան այդ հայտարարությունները, ժողովուրդը մոլորվեց, թե ինչ պիտի անի: Եվ, դժբախտաբար, նրա ժամանակ էլ միասնական չէր ընդդիմությունը, ինչպես այսօր:

– Ի՞նչ եք կարծում, Ազատության հրապարակում երդմնակալությունն ազգը տրոհո՞ղ, թե՞ միավորող քայլ է:

– Դժբախտաբար, տրոհող քայլ է: Սփյուռքի մեջ կան համայնքներ, կան զանգվածներ, ովքեր տեղյակ են Հայաստանի զարգացումներից, կան նաև համայնքներ, որոնք լավ տեղյակ չեն և ցույցեր են անում փողոցներում: Եթե լավ տեղյակ լինեին, ցույցեր չէին անի, և օտարի առջև այդ ժխտական երևույթը չէին ցուցադրի: Ընդդիմության անմիաբան ընթացքը շփոթություն է ստեղծում և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ են պահանջում ի վերջո, և որքան սա երկարի, այնքան կթուլացնի ընդդիմությանը:

– Ձեր կարծիքով՝ ստեղծված իրավիճակից ո՞րն է ելքը:

– Ելքը սա է. այսօր արդեն ընտրությունները կայացած են, չենք կարող ժխտել՝ ընդունենք, թե ոչ: Պետք է հնարավորության չափով միասնական ընդդիմություն ձևավորել և քաղաքական պայքարում հաղթել։ Ես գիտեմ՝ խոսելով ավելի հեշտ է, բայց պետք է փորձել, որովհետև այդ հարցերը օրերով, ամիսներով չէ, որ լուծվում են, տարիների աշխատանք է կատարվում: Պայքարը ոչ թե ներկա համակարգի դեմ է, այլ՝ տասնամյակներ ի վեր ձևավորված համակարգի: Փոփոխությունների մեջ կան նաև քաղաքական փոփոխություններ, բայց այս բոլորը պետք է լավ քննարկել՝ ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից։ Ազգային անվտանգության խնդիր կա:

Մենք մամուլով հետևում ենք ընդդիմության քայլերին, այնտեղ այս մտավախությունները միշտ չէ, որ տեսնում ենք: Եվ երբեմն զարմանում ենք՝ եթե իսկապես այս մարդիկ իշխանության գան, ինչպե՞ս պետք է կառավարեն երկիրը: Պետք է ժամանակ տալ, լուսաբանել, հանրային կարծիքին առաջնություն տալ։ Ավելի համատեղ աշխատանք է պետք անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում