Wednesday, 01 05 2024
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման

Ցեղասպանության ճանաչումը համամարդկային քայլ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրք մտավորական, «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն:
– Պարոն Զարաքոլու, Դուք այն թուրք մտավորականներից եք, որ ոչ միայն հրատարակում եք Հայոց ցեղասպանության մասին գրքեր, ոչ միայն պահանջում եք Ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կողմից, այլ նաև դրա համար բազմիցս հետապնդվել եք Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս տարի կարծես այդտեղ առավել ակնառու է տրամադրությունների փոփոխությունը (դրական առումով): Անգամ Ստամբուլի կինոթատրոնում առաջին անգամ հնչեց «ցեղասպանություն» բառը: Սա առաջընթաց կարելի՞ է համարել:
– Համաձայն եմ, որ այդ հարցում հիմա ավելի լավ իրավիճակում ենք հայտնվել: Մարդու իրավունքների միջազգային ասոցիացիան, որի անդամն է նաև Թուրքիան (կենտրոնը Ֆրանսիայում է), արդեն քանի տարի պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այսինքն` մարդու իրավունքի պաշտպանները հանդես են գալիս կոչերով, դասախոսությամբ և անընդհատ հիշեցնում այդ մասին:
– Ձեր կարծիքով, տեղաշարժերը պայմանավորված են ասոցիացիայի ակտիվ աշխատանքո՞վ:
– Այո: 2005-ից հետո մենք սկսեցինք ազատ աշխատել, միջոցառումներ կազմակերպել, այսինքն` այդ առումով արգելքներ մեզ վրա չկային: Բացի այդ, վերջին շրջանում նկատելի են նաև իշխանությունների մոտ տեղի ունեցող փոփոխությունները, բայց ըստ իս` ամենակարևորն այն է, որ հասարակության մեջ լինի դրա գիտակցության փոփոխությունը:
– Կարծում եք` այնքան կարևոր չէ՞ իշխանության մոտ դրա գիտակցումը, որքան հասարակությա՞ն:
– Անշուշտ, առավել կարևոր է հասարակության կողմից դրա գիտակցումը, որովհետև հասարակությունը կարող է շարժիչ ուժ հանդիսանալ, ինչը կհանգեցնի իշխանության փոփոխության: Եվ ոչ միայն կարևոր է հասարակական ակտիվությունը, նաև շատ կարևոր է անկախ լրագրողների գործունեությունը, որոնց թիվը վերջին շրջանում աճել է, և որոնք ավելի ակտիվ են գործում:
– Թուրքիայում իսկապե՞ս շատացել է այն մարդկանց թիվը, ովքեր պայքարում են Ցեղասպանության ճանաչման համար:
– Այո՛, թեև չեմ կարող գերագնահատել այդ մարդկանց թիվը, որովհետև դեռ կա նաև դրա դեմ պայքարող կողմ, որն ունի կառավարության հավանությունը և բավական ակտիվ է: Բայց որ կա փոփոխություն, դա հաստատ է:
– Մի քանի ամիս առաջ, երբ Հայաստանում էիք, ասում էիք, որ թուրք ազգայնականների թիվը շատ մեծ է, առավել շատ են երիտասարդ ազգայնականները, որովհետև սխալ է նախ ձեր կրթական համակարգը. պատմության դասագրքերը սկսվում են ոչ թե 1915 թվականից կամ դրանից վաղ, այլ 1923-ից:
– Այդ առումով շատ բան կա անելու, շատ բան պետք է փոխվի հատկապես պատմության դասագրքերում, նաև գրքերում, քանի որ այսքան ժամանակ ինչ գրվել է, պետության պատվերով է գրվել: Բայց հիմա արդեն «Ազգային պատմության առաջխաղացում» ՀԿ կա, որ ուսումնասիրել և առաջարկել է, որ պետք է փոխել պատմության դասագրքերը, անգամ ստորագրահավաք է կազմակերպել, որը ստորագրել են շատ մտավորականներ: Բայց առավել կարևոր է հենց ժխտման քաղաքականությունը փոխել, իսկ այդ ժխտումը ամբողջ Թուրքիայի քաղաքականության հիմքում է:
– Որը ըստ էության անհնա՞ր է փոխել:
– Ո՛չ, չի կարող փոխվել, քանի որ այն Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմքում է ընկած:
– Տեսեք, թեև Դուք նշեցիք, որ առաջընթաց կա, բայց խոսքի ազատության, քրդերի իրավունքները պաշտպանելու համար Ձեզ և թուրք գրող Մեհմեդ Գյուլերին ուզում են յոթ տարով ազատազրկման դատապարտել:
– Թուրքիան հիմա փոփոխությունների մեջ է: Ես ներկայումս Թուրքիայում տեղի ունեցող փոփոխությունները համեմատում եմ Սովետական Միության հետ: 
Հասարակության մեջ պառակտում կա, մի թևը ձգտում է դեմոկրատիայի, մյուսը հին մտածողության ջատագով է: Անցյալ տարի առաջին անգամ ապրիլի 24-ին Անկարայում տեղի ունեցավ մեծ կոնֆերանս` նվիրված Հայոց ցեղասպանությանը:
Եթե վերադառնանք քրդերի հետ կապված պատմությանը, ապա պետք է նշել, որ սա, անշուշտ, շոու է, կառավարության ազգայնամոլության և հատկապես դատական համակարգի բացերի վկայություն: Դա արմատացել է նաև դատական համակարգում. դատում են գրողներին, մտավորականներին…: Բայց մարդու իրավուքների պաշտպանները և լիբերալները շարունակում են պաշտպանել գրողների իրավունքները: Ազգայնականները խնդիրները դիտարկում են ոչ թե զուտ թուրքական տեսանկյունից: Քանի որ ցեղասպանությունը հենց Թուրքիայի իշխանությունն է կազմակերպել, մենք պետք է փորձենք փոխել իշխանության բարոյահոգեբանական կերտվածքը: Դրա համար են լիբերալները և մարդու իրավունքի պաշտպանները ասում, որ այս խնդիրը դիտարկում են ոչ թե հայկական, այլ համամարդկային տեսանկյունից:
– Ապրիլի 24-ին ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպելու:
– Հենց ապրիլի 24-ին` Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ոչ միայն Ստամբուլում, այլ նաև Անկարայում, Դիարբեքիրում, Իզմիրում հիշատակի օր կանցկացվի: Անցյալ տարի ամենակարևոր օջախը, որտեղ մատուցեցինք հարգանքի տուրք, երկաթուղու կայարանն էր, որտեղից հայ մտավորականներին են աքսորել: Իսկ այս տարի կալանատներից մեկի մոտ կհավաքվենք, բացի այդ` մի քանի համալսարաններում կլինեն դասախոսություններ ցեղասպանության թեմայով:
– Շատ են խոսում, որ Դինքի սպանությունից հետո տրամադրությունները փոխվեցին: Դուք ի՞նչ կարող եք ասել:
– Եթե մարդու իրավունքների պաշտպանին սպանում են, նման էքստրեմալ իրավիճակներում ամեն բան պարզ է դառնում, մարդիկ դառնում են արդեն ավելի հանդուրժող: Դինքին համարում եմ Եղեռնի զոհ. մեկ միլիոն` գումարած մեկ, այդ մեկը հենց Հրանտ Դինքն էր: Մտավորականները հասկացան` ինչու սպանեցին Դինքին, ի վերջո հասկացան` ինչ է կատարվել Դինքի և իր հայրենակիցների հետ 95 տարի առաջ:
– Պարոն Զարաքոլու, Դուք դեռ շարունակո՞ւմ եք հայ մնալ հոգով` չունենալով արյունակցական որևէ կապ:
– Այո՛, ես հայ եմ, հայ եմ այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, պայքարել եմ և շարունակում եմ պայքարել դրա ճանաչման համար: Ինձ համար սա կյանքի պայքար է, կշարունակեմ պայքարել մինչև կյանքիս վերջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում