«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Ալբանիայի հավաքականի դեմ խաղի նախօրեին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախաղային մարզում, որի առաջին 15 րոպեներին ներկա լինելու իրավունք էին ստացել լրագրողները:
Մարզմանը մասնակցում էին 21 ֆուտբոլիստներ: Ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումը, նույնպես մասնակցում էր մարզմանը:
Հավելենք, որ Հայաստան – Ալբանիա խաղը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 11-ին, 20:00-ին:









































