Monday, 13 07 2026
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Կազան քաղաքի պատվիրակությունը Երևանում է

«Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Կազանի քաղաքապետի տեղակալ Եվգենիա Լոդվիգովան հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Առանձնակի կարևորելով գործընկեր քաղաքների՝ տոնին մասնակցելու պատրաստակամությունը, քաղաքապետը նկատել է, որ Երևանի օրվան նվիրված տոնակատարությունը դարձել է նաև մայրաքաղաքի հյուրերի սիրված տոներից մեկը:

«Թե’ հաճելի և թե’ պարտավորեցնող է, որ Երևանի ծննդյան տոնը ոչ միայն մեր համաքաղաքացիների համար է սպասված, այլև մեր քաղաք այցելած հազարավոր հյուրերի: Ու հատկանշական է, որ տարեցտարի ավելանում է տոնի առիթով Երևան այցելող ոչ միայն պաշտոնական պատվիրակությունների, այլ նաև զբոսաշրջիկների թիվը, ինչը լավագույնս փաստում է, որ մեր քաղաքի ջերմությունն իսկապես գերող է: Եվ մենք անում ենք հնարավորը, որ մեր հյուրերին լավագույնս ներկայացնենք մեր հնամենի մայրաքաղաքի հազարամյակների պատմությունն ու հարուստ մշակույթը: Համոզված եմ՝ Երևանի ջերմությունը կփոխանցվի նաև Ձեզ, ու Դուք ևս լավ հիշողություններ կտանեք մեր քաղաքից»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Կազանի քաղաքապետի տեղակալ Եվգենիա Լոդվիգովան նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի տոնի առթիվ և քաղաքի տոնական ձևավորման հետ կապված իր տպավորություններն է փոխանցել՝ նշելով, որ արդեն իսկ հասցրել է տեսնել և զգալ Երևանի տոնական շունչն ու ջերմությունը:
«Պարոն քաղաքապետ, մեզ համար նույնպես անչափ հաճելի է ներկա գտնվել մի քաղաքի ծննդյան տարեդարձին, որը շուրջ 3000-ամյա պատմություն ունի: Քիչ մայրաքաղաքներ կան աշխարհում, որոնք կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով, միաժամանակ նաև ժամանակակից տեսքով ու կենսունակությամբ: Եվ իմ խորին համոզմամբ, թեկուզ միայն այդ հանգամանքը պարտավորեցնում է, որ Երևանն իր տոնը նշի մեծ շուքով ու հպարտությամբ»,- նշել է Եվգենիա Լոդվիգովան:
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև երկուստեք փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում