Euromag.ru-ի փոխանցմամբ՝ Իտալիայում ստեղծել են աշխարհի խոշորագույն լաբիրինթոսը՝ կազմված 200.000 բամբուկի ծառից։ Այն ստեղծվել է Պարմա քաղաքի մոտ՝ տեղի գետահովտի մեջտեղում։ Լաբիրինթոսը ստեղծել է Ֆրանկո Մարիա Ռիչին։
Լաբիրինթոսի տարածքը զբաղեցնում է 8 հեկտար։ Իտալիայում այն անվանում են Labirinto della Masonе: Այն կառուցվել է հին հռոմեական «իդեալական քաղաքի» մոդելով։ Նման քաղաքի պլանը անցյալում մշակել է դեռևս իտալացի ճարտարապետ Անտոնիո Ֆիլարետեն։












































