Friday, 24 07 2026
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

«Քաղաքականությունից ինձ հեռու պահեք, ես չեմ ուզում խառնվել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ, Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակում ընդգրկված Արթուր Իսպիրյանը:

  – Պարոն Իսպիրյան, Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին պատրաստվում է ժողովրդի առաջ երդվել, ըստ Ձեզ` ի՞նչ զարգացումներ կհաջորդեն դրան:

 – Ես «Ժառանգության» անդամ չեմ և կուսակցական չեմ: Ինձ այսօր շատ-շատ հետաքրքրում է Երևանի վիճակը, և ես շատ սրտացավ  եմ մոտենում դրան, իսկ ինչ վերաբերում է ամսի 9-ին, ապա ժամանակը ցույց կտա, ես պլանների մասին ոչինչ չգիտեմ:

 – Ի՞նչ եք կարծում` դա ի՞նչ ազդեցություն կունենա Երևանի ավագանու ընտրությունների վրա, չէ՞ որ Դուք էլ եք «Բարև, Երևան» դաշինքի ցուցակում ընդգրկված:

 – Ես, ճիշտն ասած, չգիտեմ` ինչպես կազդի ցուցակի կամ  ավագանու ընտրությունների վրա, ո՞վ գիտի, եթե մեկը գիտի` թող ինձ ասի:

 – Ամեն դեպքում դրակա՞ն արդյունք կլինի, թե՞ հնարավոր է այդ քայլը հիասթափեցնի ժողովրդին:

 – Ես Ձեզ մի բան ասեմ, Րաֆֆի Հովհաննիսյանը երբևէ  ոչ մի հիասթափեցնող հայտարարություն չի արել,  երբևէ որևէ սխալ հայտարարություն չի արել, երբևէ չի հուսահատեցրել ժողովրդին: Ոչ թե հեռուստատեսությամբ դիտելով  կամ ռադիոյով լսելով, թերթով կարդալով` նրա ելույթների վերաբերյալ սխալ դատողություններ են արվում, գալով հրապարակ, լսելով նրա ելույթները` երբեք հիասթափություն չի ապրի ժողովուրդը: Նա խոսում է ժողովրդի սրտից և ինչ ասում է՝ ճիշտ է ասում:

 – Փաստորեն, համաձայն եք նրա՝ մինչ այսօր արած բոլոր հայտարարությունների հետ:

 – Պարտադիր չէ համաձայն լինեմ բոլոր հայտարարությունների հետ, բայց ո՞ր արտահայտությունների հետ եք:

 – Միգուցե նաև քաղաքական քայլերի:

 – Չէ, ասացիք` հայտարարություն, որ հայտարարության հետ պետք է համաձայնեմ կամ չհամաձայնեմ:

 – Օրինակ՝ մեղավորը ես եմ, սուրբը Դուք եղեք, Սերժ Սարգսյան, բայց եթե Ձեր ձեռքը դրեցիք Սահմանադրության վրա ու երդվեցիք, ինձ հետ գնալու եք դժոխք:

 – Գիտեք, ես կուսակցության անդամ չեմ ու իրավունք չունեմ պատասխանել, ես «Ժառանգություն» կուսակցության անդամ չեմ, ես համաձայնեցի լինել ավագանու անդամ, որ որևէ կերպ օգտակար լինեմ մեր երկրին:

 – Փաստորեն,  Ձեզ ընդհանրապես չեն հետաքրքրում «Ժառանգության» կամ նրա առաջնորդի քաղաքական քայլերը:

 – Ոչ, ես միայն Երևանի համար եմ մտածում, այդ պատճառով էլ ավագանու ցուցակում եմ: Քաղաքականությունից այնքան էլ լավ չեմ հասկանում ու վախենում եմ սխալվեմ, իմ մասնագիտությունն ուրիշ է, բայց այս պահին ունեմ մեկ ուրիշ մասնագիտություն ևս, որը շատ եմ սիրում՝ Երևանը, շատ եմ ուզում օգտակար լինեմ մեր քաղաքին, բայց քաղաքականությունից ինձ հեռու պահեք, ես չեմ ուզում խառնվել:

 – Եթե քաղաքականությունից հեռու եք, ապա ինչո՞ւ որոշեցիք  հենց այդ կուսակցության ցուցակում տեղ զբաղեցնել:

 – Նախևառաջ` իրենք են առաջարկել ինձ, երկրորդն էլ` ես Րաֆֆի Հովհաննիսյանին շատ հարգում ու գնահատում եմ որպես հայրենասեր մարդ, որոշեցի համաձայնեմ: Այնտեղ շատ ազնիվ, բարեխիղճ, երկրին նվիրված ու պայքարող մարդիկ են հավաքված:

 – Ասացիք` Ձեզ առաջարկել են, եթե առաջարկ լիներ ընդդիմադիր համարվող մյուս կուսակցություններից՝ ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից, կհամաձայնեի՞ք:

 – Ես այդ մասին չեմ մտածել:

 – Իսկ ո՞ր կուսակցությանն եք համարում հիմնական մրցակից:

 – Իշխող կուսակցությունը ամենամեծ մրցակիցն է, որովհետև լծակները նրանց ձեռքում են, ֆինանսական մեծ հնարավորություն ունի, բայց ձեզ ասեմ՝ Հանրապետական կուսակցությունում շատ լավ ընկերներ ունեմ, որոնց հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, այսօրվա քաղաքապետարանում աշխատող շատ լավ ընկերներ ունեմ, ընկերներ ունեմ նաև Դաշնակցությունում, և նրանք արժանի են զբաղվել քաղաքի հարցերով, արժանի են լինել ավագանի,  ՀԱԿ-ում նույնպես  կան այդպիսի մարդիկ: Իսկ այն մարդուն, ով ինձնից շատ կսիրի Երևանը՝  իհարկե, մեծ սիրով տեղս կզիջեմ:

 – Եթե Հանրապետական կուսակցությունից Ձեր ընկերներն առաջարկեին` կհամաձայնեի՞ք իրենց ցուցակում լինել:

 – Ես երբեք չեմ փոխի իմ որոշումը, արդեն առաջարկն ընդունել եմ: Իմ նպատակն է  մի լավ գործ անել մեր քաղաքի համար, մեր երկրի համար: Չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունը ինձ առաջարկեր, որովհետև ես նախ ՀՀԿ անդամ չեմ, հետո էլ` այս տարիների ընթացքում  երբեք կապ չեմ ունեցել այդ կուսակցության հետ, բացի ընկերական շրջապատից:

 – Նախորդ 5 տարիների ընթացքում և՛ ՀՀԿ-ն, և՛ «Բարգավաճ Հայաստանը» ավագանու մանդատներ են ունեցել, Երևանի կուտակված խնդիրները նրանց թերացումների՞ պատճառով չեն լուծվել, թե՞ անհնար էր լուծել:

 – Իհարկե, չեն արել առավելագույնը, այնքան բան կարելի էր անել, այնքան խնդիր կարելի էր լուծել:

 – Կթվարկե՞ք մի քանի խնդիր, որ առաջնային լուծման կարիք ունի:

 – Առաջնայինը քաղաքի սանիտարական վիճակն է, նաև քաղաքի ճարտարապետությունը, ապօրինի շինարարություն չի կարելի թույլատրել: Կանաչ տարածքների, այգիների հարցն է կարևոր, էկոլոգիայի հարցը: Հազարավոր հարցեր ունեմ ինձ մոտ գրած, նույնիսկ աղբահանության հարցն եմ կարևորում, լուծումներն էլ ունեմ այդ ամենի: Իմանալով քաղաքապետարանի բավականին մեծ բյուջեի մասին` կարող ենք գոնե աղբի հարցը լուծել, որովհետև մանավանդ ամառային օրերին հնարավոր չէ բարձրահարկ շենքերի մոտով անցնել:

 – Մեր զրույցի սկզբում ասացիք, որ քաղաքականությամբ չեք հետաքրքրվում, հետաքրքիր է` որպես քաղաքացի նախագահական ընտրություններին մասնակցե՞լ եք:

 – Այո, իհարկե՝  մասնակցել եմ և իմ պարտքը որպես քաղաքացի կատարել եմ:

– Կարելի՞ է իմանալ` ո՞ւմ օգտին եք քվեարկել:

– Ոչ, չեք կարող իմանալ:

– Ամեն դեպքում նրա քաղաքական դիրքորոշումները տարբերվո՞ւմ էին այն մարդու դիրքորոշումներից, ում կողքին հիմա կանգնած եք:

– Չէ, չեն տարբերվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում