Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Ես լավ տղա եմ և հայրենիքի պատրիոտ եմ. Վարդան Ղուկասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Պարոն Ղուկասյան, Գյումրիի ավագանիի որոշմամբ Գյումրին այսուհետ կունենա Կուրսկի հրապարակ: Իբրև նախկին քաղաքապետ՝ ի՞նչ եք կարծում այս որոշման վերաբերյալ:

– Դա արել է անհատը: Մեր գյումրեցիներից մեկը, ով ապրում էր Կուրսկում, մահացավ, կիսատ թողեց, օղորմի իրեն: Ինձ հետ էլ ընկեր էր: Հետո ավարտին հասցրեց նրա որդին: Իրականում այնտեղ ընդհանրապես հրապարակ չկա:

– Վերջերս Գյումրիում Սերժ Սարգսյանը խիստ զրույց է ունեցել Սամվել Բալասանյանի հետ:

– Որևէ բանից տեղյակ չեմ, և էդպիսի հայտարարություններ, որքան գիտեմ, չկան, ուղղակի դուք մի քանի բան գրում եք: Ես տեղյակ չեմ դրանից:

– Հիմա քաղաքի վիճակը ինչպե՞ս եք գնահատում:

– Աշխարհի քաղաքական, տնտեսական վիճակից Հայաստանը չի կարող անմասն մնալ: Յուրաքանչյուր քաղաքապետ պետք է կարողանա իր քաղաքում փոքր և միջին բիզնեսը խթանել, բայց եթե երեք տարվա ընթացքում բացի հինգ գազալիցքավորման կայանից, ոչ մի ուրիշ բան չի արվել, էլ ասելս ինչո՞ւմն է կայանում: Հինգ հատ շինթույլտվություն են տվել, ապօրինի շինություններն ընդհանրապես խնդրի առաջ են կանգնած, ավարտական ակտերը խնդրի առաջ են կանգնած: Այսինքն՝ այստեղ կյանք չկա, շինարարություն չկա, մինչդեռ իմ օրոք 100 միլիարդ դրամի շինարարություն արվեց: Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ թիվ է: Եվ դրա համար ինձ պարգևատրեցին ՀՀ նախագահի մեդալով, ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվեցինք, որ ՀՀ բոլոր քաղաքները և գյուղերը միասին, բացի Երևանից, անհատը, մասնավորը այդքան շինարարություն չէր անում, ինպես Գյումրի քաղաքում: Այսինքն՝ քաշքշուկներ չէինք ստեղծում, մարդկանց չէինք խեղդում, թե քառակուսի մետրը մեկ սմ պակաս է, և այսօր դատարաններում լցված են իմ տված հազարավոր շինթույլտվությունները, որ մարդիկ ուզում են կառուցապատել, բայց, ցավոք սրտի, դատարաններում յոթ սմ պակաս է տրված: Եվ պատկերացրեք հսկայական նախաձեռնություն արեց կառավարությունը՝ օրենք մշակեց, որ ապօրինի շինությունները օրինականացնեն, և դրանից քաղաքային բյուջեի հողահարկը և գույքահարկը կավելանային, ցավոք սրտի, սա մինչև այսօր չի հասկանում, որ դրանով  է լցվում քաղաքային բյուջեն: Եվ մարդիկ 7 միլիոնով կամ երեք միլիոնով ուզում են գումարներ բյուջե մուտքագրել, բայց չեն տալիս: Հավատացեք, պրոբլեմ է: Երբ ասում եմ՝ իմ-իմ, իհարկե՝ երկրի երկու նախագահների, հետո քաղաքապետին նկատի ունեմ, քանի որ որքան էլ հզոր լինի քաղաքապետը, առանց երկրի նախագահի՝ չի կարող ոչինչ անել:

– Պարոն Ղուկասյան, հանրությունը բավականին բուռն արձագանքեց Սուրիկ Խաչատրյանի որդուն նորից ազատության մեջ տեսնելով: Ստացվում է՝ իշխանության մեջ լինելը մարզպետին որդու հանցանքը կոծկելու հնարավորությո՞ւն է տալիս:

– Ամոթ է մամուլով Սուրիկ Խաչատրյան, Վարդան Ղուկասյան և այլն անընդհատ գրել և ասել, դնել և վերցնել: Գիտեք՝ մարդ է, քայլով տեղն էլ փորձանք է լինում, և եթե քո մեջ ինքնասիրություն կա, եթե քեզ մեկը հիմա անպատվի, կասես՝ ընկեր միլիցա, ոստիկանություն, հասե՞ք, չես անպատվի՞ նրան: Եվ ամեն խոսքը վերցնելով և գիշեր-ցերեկ Սուրիկ Խաչատրյան ասել…այդպիսի բաներ ես չեմ սիրում:

– Այսինքն՝ Դուք արդարացնում եք նրա որդու արարքը:

– Երբ մարդ մի բան է անում, գործում է օրենքը, իսկ փառք Աստծո, մեր երկրում օրենքը շատ բարձր հիմքերի վրա է դրված, և սկսած ինձնից, մյուսներից վերջացրած, չկան մարդիկ, որ օրենքից հեռու մնան: Եվ եթե մի սխալ բան են անում, ուրեմն օրենքով համապատասխան պատիժը կրում են: Դարձրել եք մատի փաթաթան, և գիշեր-ցերեկ խոսել՝ Սուրիկ Խաչատրյանի շունը բռնաբարեց հարևանի շանը, բայց Սուրիկ Խաչատրյանի շունն է: Է, ամոթ է էլի, հասկացանք, դուք չեք զգո՞ւմ, որ շատ եք ասում: Չենք արդարացնում, որ տղան կամ որևէ մեկն իր հարազատներից ինչ-որ մի բան անի: Պարզապես նման կերպ նողկալի է, ամոթ է:  Գիտեք, որ մի քանիսը, որ այդպես խոսում են, ընդունվո՞ւմ է ժողովրդի կողմից: Չէ՛, ժողովուրդն արդեն ձանձրացել  է նմանատիպ հոդվածներից և նմանատիպ խոսքերից:

– Իսկ մի՞թե գաղտնիք է, որ նա վախի մթնոլորտում է պահում Սյունիքը:

– Մեկ բան ասեմ՝ եթե վախի մթնոլորտ է, ես չեմ հարգում նման մարդու, բայց ես չեմ հավատում, որ վախի մթնոլորտ  լինի: Սա ավելի շատ քաղաքականացված է, քան թե վախի մթնոլորտ է: Հավատացեք, այն մարդը, որ կարող է իր անձնական շահերով վախի մթնոլորտ ստեղծի չորս բոլորը, ես նման մարդկանց չեմ հարգում՝ լինի Վարդան Ղուկասյան, Պողոս Երվանդյան կամ այլք: Այսօր դուք լավ տղա անունից էնպես եք փախչում, լավ տղա անունը տրվում  է ի վերուստ: Եթե մարդը լավ տղա է, լավ մարդ է, հարգանք ունի, պետք է հարգել այդ մարդուն և հարգում են: Այդ մարդը լավ բաներ է արել, որ նրան ասում են՝ լավ մարդ, լավ անձնավորություն: Ես լավ մարդ եմ, լավ տղա եմ և այս քաղաքի լավ անձնավորություն եմ, հայրենիքի պատրիոտ եմ, և լավ իմացեք, դրա տակից չեմ էլ փախչում:

– Պարոն Ղուկասյան, ասացիք, որ մեր երկրում արդարադատություն կա: Այդ դեպքում, համամի՞տ եք, որ Ձեր եղբոր որդուն արդարացի դատեցին:

– 20 տարեկան երեխան, երբ կյանքում երբևէ որևէ նմանատիպ քայլ չի արել, ինստիտուտ սովորող է, երբ ինքը խփում  է, ինքը պատասխան է տալիս, բոլորիս հետ էլ կարող է նմանատիպ դեպք տեղի ունենալ: Եվ ես ընդհանրապես չեմ արդարացնում և չեմ ուզում անդրադառնալ այդ ամենին: Ով ինչ անում  է, օրենքով արժանվույն պատիժը ստանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում