Wednesday, 15 07 2026
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը

Հերթական բռնաբարված ձեռնարկությունները առաջ Հայաստանի ճանապարհին. Facebook

Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության նախագահ Արման Մուշեղյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Արդյոք հնարավո՞ր էր, որ Արմավիան աշխատեր վնասով և շահույթ չունենար: Եթե նույնիսկ այդպես էր, ապա ո՞րոնք էին պատճառները:

Առաջին պատճառը, որ կարող էր լինել, դա վատ կառավարումն էր:

Երկրորդը, որ ուղևորների թիվն է պակասել և շահավետ չի Հայաստանի ուղղությամբ աշխատելը:

Երրորդը, որ թանկ էր վառելանյութը և օդանավակայանի սպասարկման գները: Ի՞նչ եք կարծում, եթե ընդհանուր ավիափոխադրումների 50%-ից ավելին իրականացնող ընկերությունը, որի ավիատոմսերն ամենաէժանը չեն եղել, իսկ սեզոնային գները կրկնակի թանկ են եղել ոչ սեզոնային գներից, երբ շատ ուղղություններով ունեցել է մենաշնորհ, աշխատել է վնասով, ապա Հայաստանում գործող այլ ավիաընկերություններ կարո՞ղ էին ստանալ շահույթ: Եթե այդպես լիներ, ապա Արմավիայից բացի այլ ավիաընկերություններ ընդհանրապես չպետք է աշխատեին, որովհետև նրանց վնասները մի քանի անգամ ավելին պետք է լինեին: Եվ քանի որ նրանք շարունակում են աշխատել Հայաստանի ուղղությամբ և նրանք բարեգործական կազմակերպություններ չեն, այլ շահույթ հետապնդող լուրջ ընկերություններ, ապա քիչ հավանական է, որ նրանք շահույթ չեն ստանում: Ուստի կարելի է ասել, որ երկրորդ պատճառը՝ Հայաստանի ուղղությամբ աշխատելը, շահավետ է և խոսել ուղևվորների պակասից, անհիմն է:

Երրորդ պատճառն էլ, որ թանկ էր վառելանյութը և օդանավակայանի սպասարկումը, արդարացված չեմ համարում: Նախ այն, որ Մ. Բաղդասարովը, իմ ունեցած տեղեկություններով, Արմավիային սպասարկելու համար ունեցել է ավիաբենզին ներկրելու մենաշնորհ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանում արտոնյալ պայմաններ, բավարար էր, որ ևս մեկ գործոնով Արմավիան առավելություն ունենա մրցակիցների հանդեպ:

Մնում է առաջին տարբերակը՝ վատ կառավարումը:

Նայելով Մ. Բաղդասարովի մյուս ընկերությունների, մասնավորապես Հրազդանի ցեմենտի գործարանի և Միկա բենզալցակայանների աշխատանքներին, հասկանում ենք, որ արդյունավետ կառավարումը լուրջ կաղում է Միշա Բաղդասարովի ձեռնարկություններում: Ցեմենտի գործարանում աշխատավարձերի պարտքեր են կուտակվել և պատրաստվում են աշխատանքից ազատել 100-ավոր մարդկանց: Անմխիթար վիճակ է տիրում նաև բենզալցակայաններում: Երևում է, որ վաղուց ներդրումներ չեն եղել և մտադրություն էլ չունեն ներդրումներ անել: Ի տարբերություն մրցակիցների, ովքեր մեծացնում են իրենց ցանցը և թարմացնում բենզալցակայանները, Միկան այդ ուղղությամբ ընդհանրապես քայլեր չէր անում:

Այս ամենը ինձ մեկ բան է հուշում, որ վատ կառավարման հիմքում ոչ թե կառավարիչների ոչ պրոֆեսիոնալիզմն էր, այլ այն, որ Միշա Բաղդասարովը վաղուց էր հավաքել իր ճամպրուկները: Նա ուղղակի կթում էր իր ձեռնարկությունները, աշխատելով Հայաստանից ստանալ և տանել մաքսիմումը:

Իսկ ի՞նչ եք կարծում, ՀՀ նախկին և ներկա իշխանությունները տեղյակ չէին այս ամենից: Իհարկե տեղյակ էին, քանի որ իրենք են այս ձեռնարկությունները և «կթելու դաբրոն» տվել Միշային: Օրինակ խնայբանկի և էլեկտրացանցերի գործարքը կարելի է համարել ստացված, քանի որ իր հեղինակներին բերել էր կես միլիարդից ավել շահույք: Վստահ եմ, որ շատ այլ ծառայություններ էլ է մատուցել Միշա Բաղդասարովը ՀՀ նախկին և ներկա իշխանություններին և որոնցից նա լուրջ գումարներ է ստացել: Ուստի Հայաստան հրավիրվելու նրա միսիան վաղուց էր վերջացրել և հիմա ժամանակն է հեռանալ Հայաստանից, քանի դեռ ուշ չէ: Ըստ իս սա է Արմավիայի սննկացման հիմնական պատճառը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում