Sunday, 12 07 2026
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

2 անփող արարատցի գիշերային ակումբում քաշքշել են պարուհիների ներքնաշորերը, պահանջել են մերկանալ ու ծեծել են սեփականատիրոջը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում է Արթուր Ս.-ի և Հովհաննես Գ.-ի գործի դատական քննությունը:

Արարատի մարզի բնակիչներ, 24-ամյա Արթուրը և 27-ամյա Հովհաննեսը մեղադրվում են խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում երիտասարդներն այցելել են Նորագավիթում գործող «Միրաժ» գիշերային ակումբ՝ զվարճանալու:

Գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ նրանք իրենց սեղանի մոտ են հրավիրել ակումբի պարուհիներին, բայց, ըստ մեղադրանքի, «համապատասխան գումար վճարելու փոխարեն» Արթուրը քաշքշել է պարուհիների ներքնաշորերից, պահանջել է, որ նրանք մերկանան, որպեսզի լիակատար լինի «միրաժի» զգացողությունը:

Պարուհիները մերժել են, չեն մերկացել: Արթուրը զայրացել ու հայհոյել է նրանց:

Հետո տղաների «թիրախում» հայտնվել է ակումբի մատուցողուհին, ով նրանց առաջարկել է հարևան սեղանից տեղափոխվել իրենց սեղանի մոտ ու չաղմկել:

Ցավագին ընդունելով մատուցողուհու առաջարկը՝ Արթուրն ու Հովհաննեսը, ըստ մեղադրանքի, հայհոյել են նաև մատուցողուհու, ապա՝ նրանց կարգի հրավիրելու համար մոտեցած  մենեջերուհու հասցեին, ինչպես նաև հայհոյել են անհասցե՝ «իրենց հաճույքի համար»:

Հովհաննեսը, շարունակելով խուլիգանական գործողությունները, բաժակ է նետել մատուցողուհու հետևից: Բաժակը ջարդվել է:

Երկու հաճախորդների բարձրացրած աղմուկի պատճառով ակումբի մնացած հաճախորդները հեռացել են, ակումբի աշխատանքը դադարեցվել է ժամանակից շուտ:

Բայց Արթուրի ու Հովհաննեսի «ելույթը» չի ավարտվել: Բանն այն է, որ նրանք նախապես, գումար չունենալու պատճառով, ակումբում «գրավ էին դրել» բջջային հեռախոս:

Արթուրը չի ցանկացել հեռախոսը թողնել ակումբում, առաջարկել է  հեռախոսը փոխարինել ժամացույցով: Սկզբում նա այդ առաջարկն արել է ակումբի մենեջերուհուն, իսկ երբ նա չի համաձայնել՝ ակումբի սեփականատիրոջ որդուն՝ Գարիկին:

Արթուրի առաջարկը կտրականապես չի ընդունվել: Նա ու Հովհաննեսը վիճաբանել են Գարիկի հետ, հայհոյել են նրան: Դրանով էլ չբավարարվելով՝ Արթուրը բռունցքով խփել է Գարիկի դեմքին, սեղմել է նրա պարանոցը՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Նույն ժամանակ Գարիկին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նաև Հովհաննեսը:

Երբ գիշերային «ելույթի» համար խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արթուրին ու Հովհաննեսին, նրանք հասկացել են, որ «Միրաժում» կատարվածը միրաժ չի եղել, այլ՝ իրական իրարանցում, որի համար ստիպված են լինելու պատասխանատվություն կրել:

Դատարանում Արթուրն ու Հովհաննեսն ընդունել են իրենց մեղքը, զղջացել են, հայտնել են, թե հարթել են պատճառված վնասը: Գործը քննվում է արագացված ընթացակարգով:

Ամբաստանյալները երկուսն էլ բնութագրվում են դրական: Այն, որ «Միրաժում» գործողություններ կատարելու պահին եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում, հաստատվում է տուժողի, վկաների ցուցմունքներով, ինչպես նաև այդ օրը ակումբում կատարած նրանց պատվերի վերաբերյալ գրառումով: Նրանց պատվերը, մասնավորապես, գարեջրի մասով՝ գրանցվել է այսպես. «Կիլիկիա» գարեջուր՝ 1+1+1+1+1+1…

Մեղադրող դատախազը հանդես եկավ ճառով: Նա հաստատված գնահատեց ամբաստանյալներին մեղսագրված արարքը, որպես ծանրացնող հանգամանք՝ նշեց արարքները ալկոհոլ օգտագործած վիճակում կատարելը:

Դատախազը միջնորդեց Արթուրին ու Հովհաննեսին դատապարտել տուգանքի՝ յուրաքանչյուրին՝ 400 հազար դրամի չափով:

Ճառի համար խոսքը տրվեց գործով տուժողին, բայց վերջինս  կտրուկ հայտարարեց, որ շատ վատ է զգում, ի վիճակի չէ որևէ բան ասելու:

Դատարանը տուժողի, ինչպես նաև ամբաստանյալների ու նրանց շահերի պաշտպանի ճառերը կունկնդրի հաջորդ նիստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում