Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Սահմանադրության նախագիծը ընդունվեց առանց լուրջ դիմադրության

Սահմանադրության նախագծին խորհրդարանում դեմ քվեարկեցին ընդամենը 10 պատգամավորներ, որոնցից 6-ը ՀԱԿ խմբակցությունից էին, երկուսը՝ ՕԵԿ, մեկը՝ «Ժառանգությունից» և ևս մեկը՝ ԲՀԿ-ից: Ամենահետաքրքրականը հենց ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների պահվածքն էր: 35-հոգանոց այդ խմբակցությունից, որը մինչև փետրվարի 12-ը դեմ էր արտահայտվում սահմանադրական փոփոխություններին միակ պատգամավորը, որ դեմ քվեարկեց փոփոխություններին՝ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն էր:

Թեև ԲՀԿ-ն որոշում էր կայացրել կողմ քվեարկել Սահմանադրության նախագծին, սակայն կուսակցության նախագահ և խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բացակայում էր նիստից: Որքան էլ կուսակիցները վստահեցրին, որ Զոհրաբյանը բացակայում է հանրապետությունից, որևէ մեկը չհավատաց այդ մանկական պատճառաբանությանը: Ն. Զոհրաբյանը հավանաբար ամաչել է կողմ քվեարկել մի նախագծի, որի մասին մինչև փետրվարի 12-ը պնդում էր, որ այդ Սահմանադրությամբ ճանապարհ է բացվում նոր Հիտլերի իշխանության գալու համար: Ն. Զոհրաբյանը կարող է համարել, որ իրեն շատ հերոսաբար դրսևորեց կողմ չքվեարկելով Սահմանադրության նախագծին, և հիմա իրեն ոչ ոք չի կարող մեղադրել իր սկզբունքներին դավաճանելու համար, սակայն դա ավելի շատ «գողական» պահվածք է, քան քաղաքական, որովհետև եթե կուսակցությունը որոշել է կողմ քվեարկել, առաջին կողմը պետք է Զոհրաբյանը լիներ:

Քվեարկությանը չէր մասնակցում ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով մինչ այդ գրել էր 10 պատճառ Սահմանադրության նախագծին դեմ լինելու համար: Բայց նույնիսկ այդ 10 պատճառների հանրագումարը նրան չստիպեց գալ խորհրդարան և դեմ քվեարկել նախագծին: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ չմասնակցելը արդեն «ոչ» է, բայց դա նույն չափով և առավել շատ «այո» է, որովհետև «ոչ» ասողը հստակ «ոչ» է քվեարկում: Եթե դու «ոչ»-ի համոզված կողմնակից ես, բայց «ոչ» չես քվեարկում, նշանակում է, ինչ-որ պատճառներ ունես քո դիրքորոշումը թաքցնելու համար:

Սահմանադրության նախագծին «ոչ» չքվեարկեց նաև ԲՀԿ անդամ Հայկ Խաչատրյանը, ով վերջերս մամուլում հայտարարել էր, որ ինքը դեմ է սահմանադրական փոփոխություններին և պատրաստվում է դեմ քվեարկել: Խաչատրյանին հավաստիացրել էին, որ մոտ ժամանակներիս ինչ-որ կտրուկ փոփոխություններ են լինելու երկրում, և այդ ազդեցության տակ Խաչատրյանը որոշել էր միանալ «ոչ»-ին, բայց չտեսնելով որևէ փոփոխություն՝ նա որոշել է տեր չկանգնել իր «ոչ»-ին:
Սահմանադրության նախագծի քվեարկությանը չմասնակցեցին ԲՀԿ խմբակցության անդամներ Լյովա Խաչատրյանը և Վահան Կարապետյանը: Նրանք երկուսն էլ ընդգծված ընդդիմադիր վարքագիծ ունեն, բայց լինելով գործարարներ՝ հավանաբար նպատակահարմար են գտել շատ չսրել հարաբերությունները իշխանության հետ:

Բայց ամենազարմանալին ԲՀԿ քոչարյանական թևի պահվածքն էր: Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը պետք է որ «ոչ» քվեարկեին այս նախագծին: Հովհաննիսյանը նախապես հայտարարել էր, որ իր դիրքորոշումը չի փոխվել, որ ինքը համարում է, որ երկրում կան լուծում պահանջող այլ կարևոր խնդիրներ, և հիմա Սահմանադրությունը փոխելու ժամանակը չէ: Նկատենք, որ Վահե Հովհաննիսյանը որևէ խոսք չէր ասել այն մասին, որ այս նախագիծը ուղղված է իշխանության վերարտադրությանը, կամ որ դրա արդյունքում Հայաստանում հաստատվելու է միակուսակցական համակարգ: Վահե Հովհաննիսյանը բացակայում է Հայաստանից, դա դժվար չէ կազմակերպել, իսկ Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը Սահմանադրության նախագծի քվեարկությունից հետո հայտարարեցին, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել: Մասնավորապես Էլինար Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախկինում արտահայտած իմ դիրքորոշումը մնում է անփոփոխ»:

Մենք փորձեցինք գտնել, թե երբ է Էլինար Վարդանյանը դիրքորոշում արտահայտել Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, և ընդհանրպես որն է նրա նախկինում արտահայտած դիրորոշումը, բայց այդպես էլ չգտանք նրա կողմից արտահայտված որևէ խոսք Սահմանադրության նախագծի վերաբերյալ: Խորհրդարանական լսումների, խորհրդարանում կազմակերպված քննարկումների ժամանակ այս եռյակի որևէ ներկայացուցիչ որևէ բառ չի արտասանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, և այս իմաստով առավել տարօրինակ է, երբ նրանք հայտարարում են, որ իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ: Գոնե մի բառով բնորոշեին իրենց դիրքորոշումը, գրեին, որ «բացասական դիրքորոշումը» չի փոխվել, բայց չէ, այնպես են գրել, որ հետո կարողանան ասել, որ իրենց դիրքորոշումը դրական է եղել, և այն այդպես դրական էլ մնացել է:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը չմասնակցեց նաև ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, բայց նա ընդհանրապես ԱԺ նիստերին չի մասնակցում: Նա երեկ ավելի կարևոր գործով էր զբաղված՝ գնացել էր Արմավիրի մարզի Ամասիա գյուղ հանդիպելու իր դեմ բողոքող գյուղացիների հետ և քննարկելու խաղողի մթերման ընթացքը: Ծառուկյանը իրեն վեր է դասում Սահմանադրությունից, այլապես Սահմանադրությունը խախտելով՝ բացահայտ չէր զբաղվի գործարարությամբ, արհամարհելով խորհրդարանի նիստը: Բայց նրան ամեն ինչ ներելի է, որովհետև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ծառուկյանի բոլոր բացակայությունները հարգելի է ճանաչում:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա այդ կուսակցությունը իրեն պահեց «Օրինաց երկրի» պես: Խմբակցության երկու անդամներ դեմ քվեարկեցին նախագծին, երեքը՝ ձեռնահ: Այնպես որ, ասել, որ ՕԵԿ-ը դեմ է փոփոխություններին՝ չի կարելի, որովհետև խմբակցության մեծամասնությունը քվեարկեց ձեռնպահ: Եվ սա այն դեպքում, երբ այս կուսակցությունը մասնակցում էր Սահմանադրության նախագծի քննարկումներին, և նրանց որոշ առաջարկներ ընդունվել էին: Բայց ՕԵԿ-ը հստակ երաշխիքներ էր ուզում, որ կողմ քվեարկելու դիմաց իրենց կտրվի հանրապետության նախագահի պաշտոնը: Երևի նման երաշխիքների բացակայությունը ստիպեց Արթուր Բաղդասարյանի կուսակիցներին ընդդիմադիր պահվածք դրսևորել:

«Ժառանգություն» խմբակցության 3 անդամներից երկուսը կողմ քվեարկեցին նախագծին, և միայն Զարուհի Փոստանջյանն էր դեմ: Այս իմաստով էլ կարելի է արձանագրել, որ այս խմբակցությունը ավելի շատ կողմ էր Սահմանադրության նախագծին, քան դեմ էր:

Ի վերջո, խորհրդարանական 6 խմբակցություններից երեքը միանշանակ կողմ քվեարկեցին սահմանադրական փոփոխություններին, «Ժառանգությունը» ավելի շատ կողմ էր, քան դեմ, ՕԵԿ-ը ավելի շատ ձեռնպահ էր, քան դեմ, և միայն ՀԱԿ խմբակցությունն էր, որի 7 անդամներից 6-ը դեմ քվեարկեցին Սահմանադրության նախագծին, և միայն ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էր, որ կողմ քվեարկեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում