Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Ինչպես շփվել «ժողովրդի» հետ. մամուլ

«Առավոտը» խմբագրականում գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր այցելությունը մարզեր:

Հաշվի առնելով, որ մեկ ամսից տեղի կունենան Երևանի ավագանու ընտրություններ, պետք է ենթադրել, որ մի շարք կուսակցություններ մայրաքաղաքում նույնպես կանցկացնեն համայնքային և բակային հանդիպումներ: Ոչ այդ միջոցառումները, ոչ Րաֆֆիի մոտակա հանրահավաքը, ոչ էլ «նոր Հայաստանի երդմնակալությունը», հուսով եմ, չեն խոչընդոտվելու իշխանությունների կողմից: Բայց որպեսզի դրանք անցնեն ջերմ, հանգիստ և անվտանգ մթնոլորտում, պետք է լուծվի առնվազն երկու հարց: Առաջինը՝ իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է բացատրեն, թե ինչի համար են գաղտնի հետևում և երբեմն նաև՝ գաղտնի նկարահանում այդ միջոցառումները:

Ես նորմալ եմ համարում, երբ բացեիբաց դա անում է համազգեստով ոստիկանը, եթե, Աստված մի արասցե, որևէ միջադեպ լինի, պետք է ունենալ դրա հնարավորինս ամբողջական տեսագրված պատկերը: Բայց երբ դա անում են գաղտնի, մարդիկ, որոնք քաղաքացիական հագուստով են, ընդ որում՝ այնքան «արհեստավարժ», որ հանդիպման բոլոր մասնակիցներին պարզ է, թե ովքեր են նրանք ու որտեղից, դա արդեն անհասկանալի է: Նման «թաքուն» աշխատանքն ավելորդ լարվածություն է ստեղծում և կասկածների տեղիք է տալիս: Եթե դա լիներ 7-10 տարի առաջ, ես, օրինակ, կմտածեի, որ նկարահանման նպատակն այդ հանդիպումների մասնակիցներին շանտաժելը, նրանց ոստիկանության բաժիններ «զրույցների» հրավիրելն է: Բայց հիմա, կարծես թե, նման «զրույցներ» տեղի չեն ունենում: Հանդիպումները անցնում են բոլորի աչքի առաջ, մի քանի «օրինական» (լրատվամիջոցներին և «բացահայտ» ոստիկաններին պատկանող) տեսախցիկներ ամեն ինչ գրանցում են, էլ ի՞նչ կարիք կա «շպիոն Օնիկ» խաղալու: Եթե, այնուամենայնիվ, դրա կարիքը կա, ապա պետք է դա պարզ բացատրել:

Երկրորդ հարցն ավելի բարդ է: Թե Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումների ժամանակ և թե, վստահ եմ, երևանյան քարոզարշավի ժամանակ կան և անպայման կլինեն մարդիկ, որոնք հայտնում են ոչ ընդդիմադիր կամ ավելի ճիշտ՝ «ընդդիմությանը ընդդիմացող» տեսակետներ: Ընդդիմադիրները վստահ են, որ այդ մարդկանց գործողությունները «ինքնաբուխ» չեն, որ նրանց ուղարկում են մարզպետները, քաղաքապետները կամ տեղական օլիգարխները՝ իշխանությանն իրենց հավատարմությունը այս ձևով արտահայտելու նպատակով: Դրա մեջ տրամաբանություն կա. եթե դու տվյալ ընդդիմադիր կուսակցության կողմնակիցը չես, ի՞նչ գործ ունես այդտեղ՝ շատ մեծ է հավանականությունը, որ դու հատուկ եկել ես միջադեպ սադրելու: Ե՞րբ, ո՞ր պահին պետք է սաստել այդ «այլախոհին» և խնդրել ոստիկաններին հեռացնել նրան դեպքի վայրից:

Ի վերջո, բացառված չէ նաև հոգեկան հիվանդի հնարավորությունը: Իսկ հասկանալու համար, որ մարդը տառապում է նման հիվանդությամբ, պետք է առնվազն 2-3 րոպե: Պատմեմ մի դեպք, որը երեկ տեղի է ունեցել անձամբ ինձ հետ: Մամուլի շենքի վերելակ նստեց մի կին, որը սկզբում բավականին հանգիստ և քաղաքավարի հետաքրքրվեց ինձնից, թե երբ է վերջ տրվելու հեռուստասերիալներին: Սակայն այդ կնոջ հաջորդ ռեպլիկն այն էր, որ այդ սերիալներից Հայաստանում մահացել է 200 հազար մարդ: Մինչև որ մենք 15-րդ հարկից հասանք առաջին հարկ, իմ զրուցակիցը հասցրեց հնչեցնել մի քանի 15 հարկանի անեծքներ: Ես, բնականաբար, ուղարկեցի նրան՝ ուր որ հարկն է: Բայց քաղաքական գործիչները նման դեպքերում ստիպված են մարդկանց լսել: Նրանց գործն ավելի ծանր է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում