Thursday, 16 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում

Սմբատ Հակոբյանը հանդես կգա ասուլիսով և կանդրադառնա նաև Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին

Սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը վաղը հանդես կգա ասուլիսով և կարևոր հայտարարություններ կանի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սմբատ Հակոբյանը:

Նա երկու օր առաջ դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից, սակայն երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Այսօր էլ մի քանի անգամ իրեն վատ է զգացել:
«Վաղվա ասուլիսը շատ կարևոր է, քանի որ լրատվամիջոցներում իրարամերժ լուրեր են դրվում, որոնք 95 տոկոս իրականությանը չեն համապատասխանում: Դրա համար ես որոշեցի վաղը մամուլի ասուլիսով հանդես գալ և վերջին դեպքերի հետ կապված պարզաբանումներ տալ: Ես պատրաստվում եմ ցանկացած ձևաչափի հարցերին անվերապահորեն պատասխանել և լուրջ պարզաբանումներ եմ տալու, որոնք հանրությանը վաղուց հետաքրքրում են»,- ասաց ազատամարտիկը:

Նրա խոսքով՝ խնդիրն այստեղ ոչ թե իր հետ կատարված սպանության փորձն է, այլ մեր հանրապետության ներսում տիրող կոռուպցիոն կլանային վիճակը, անպատժելիության մթնոլորտը:

Քանի որ ազատամարտիկը գլխապտույտ ունի, ասուլիսը կլինի իր տանը. «Տանս պայմանները լիովին բավարարում են ասուլիս անցկացնելուն, տանն է լինելու ժամը՝ 15:00-ին, Ավան 14 փողոց, տուն 15»,- ասաց նա:

Նա պնդեց, որ իր հետ կատարվածը քաղաքական ակցիա է՝ հովանավորների կողմից պատվիրված: «Մենք այդքան միամիտ չպետք է լինենք: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի օրը, ազատության մարտիկի նկատմամբ մահափորձ է կատարվում, և սա չի կարող տնտեսական հողի վրա լինել: Նորից եմ պնդում իմ նախկին ասածը՝ որևէ մեկը չի կարող բերել որևէ փաստարկ, որ ես կենցաղային հարցերով նման խնդիրներ ունեմ, որ կարող էին նման հաշվեհարդար տեսնել ինձ հետ: Սա զուտ քաղաքական պատվեր է՝ կապված է իմ մեկուկես տարվա քաղաքական գործունեության հետ, և վաղը ավելի մանրամասն կպարզաբանեմ»,- հավելեց ազատամարտիկը:

Ի դեպ, նա նշեց, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից արված հայտարարություններին նույնպես կանդրադառնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում