Saturday, 11 07 2026
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Քսան երկրի 1200 վազորդներ կմասնակցեն Երևանի կիսամարաթոնին

Հայաստանում առաջին անգամ իրականացվող Երևան կիսամարաթոնին արդեն գրանցվել են 20 երկրի վազորդներ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեցԵրևանի կիսամարաթոնի ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը:

«Մասնակցության հայտերը լրացրել են արդեն 1200 մասնակիցներ Հայաստանից և այլ երկրներից: Չորս բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցելու են վազքին, և դրանով նրանք ցանկանում են հանրության ուշադրությունը հրավիրել առկա խնդիրների և կատարվող ծրագրերի նկատմամբ: Վազքին մասնակցելու են նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ՝ անցնելով 2 կմ», – նշեց Երևանի կիսամարաթոնի ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը:

Վազքին մասնակցելու են հաշմանդամություն ունեցող 30 վազորդներ, ովքեր ներկայացնում են «Սատար» ՀԿ-ն: Կիսամարաթոնի վազքուղին սկսվելու է Ստեփան Շահումյանի անվ. Հրապարակից և անցնելու Երևանի տեսարժան վայրերով: Մրցույթն ունի չորս տարբեր մրցուղիներ՝  21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ, 1 կմ (մանկական) երկարությամբ:

«Սա մի վառ օրինակ է` համայնք-մասնավոր համագործակցության արդյունքում ստեղծված ծրագրի: Կարծում եմ, որ շատ հաջողված ծրագիր է լինելու, որի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը Երևանում, խթանել մարզական տուրիզմը Երևան այցելող տուրիստների համար և ստեղծել իրենց համար բարենպաստ պայմաններ, որպեսզի իրենք նույնիսկ վազքի ընթացքում կարողանան ծանոթանալ Երևանի գեղատեսիլ վայրերին, – ասաց Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը հավելեց, որ չորս վազքուղիները տարբեր ֆիզիկական պատրաստություն ունեցող մարդկանց հնարավորություն կտան մասնակցել կիսամարաթոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում