Sunday, 12 07 2026
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

ԱՄՆ-ի հայ համայնքը ողջունում է Հռոմի պապին

«Ամերիկայի Ձայն»ի փոխանցմամբ՝ հազարավոր մարդիկ հավաքվել են Վաշինգտոնի կենտրոնում, որպեսզի ողջունեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Հավաքվածների խոսքով, այսօրվա անկայուն աշխարհում Հռոմի պապը մնում է եզակի անձանցից մեկը, որոնց հեղինակությունը թույլ է տալիս համաշխարհային մակարդակի հարցեր բարձրացնել.

«Պապը աշխարհի միակ առաջնորդն է, ով կլիմայի փոփոխության մասին ճշմարտությունն է ասում եւ ով հարգված է աշխարհի առնվազն 60 տոկոսի կողմից», – ասում է բնապահպան Լինը:

Ֆրանցիսկոս պապին ողջունում է նաեւ ԱՄՆ-ի հայ համայնքը, որը բարձր է գնահատում Վատիկանի կողմից թե՛ Հայոց ցեղասպանության եւ թե՛ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների նկատմամբ բռնությունների դատապարտման համար.

«Մենք ողջունում ենք Հռոմի պապին եւ երախտագիտություն հայտնում Թուրքիայի կողմից հերքվող Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում իր ամուր կեցվածքի համար», – նշում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Սպիտակ տանը Պապը ջերմ ողջույնների արժանացավ նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից, որի խոսքով ԱՄՆ-ում ջերմ ընդունելությունը հետեւանք է նաեւ քահանայապետի անձնական բարձր հատկությունների.

«Դուք հիշեցնում եք մեզ, որ Աստծո առջեւ մենք եւ մեր հասարակությունը գնահատվում ենք ոչ թե հարստության կամ ուժի այլ՝ կարիքավորին կամ մեկուսացվածին օգնելու կարողությամբ»:

Վաշինգտոնի Անարատ Հղիության ազգային տաճարում քահանայապետն անց կացրեց Կալիֆորնիայում 18-րդ դարում քրիստոնեական առաքելություն հիմնած կուսակրոն Ջունիպերո Սեռռային սրբերի շարքին դասելու արարողությունը, իսկ սեպտեմբերի 24-ին Հռոմի պապը պատմության մեջ առաջին անգամ ելույթ կունենա Միացյալ Նահանգների Կոնգրեսում: Ի դեպ, կոնգրեսական Ադամ Շիֆը շրջանառության մեջ է դրել նամակ, որով գործընկերներին առաջարկում է Հռոմի Ֆրանցիսկոս պապին առաջադրել 2016թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հաշվի առնելով վերջինիս նվիրվածությունը խաղաղությանը եւ նրա խիզախ կեցվածքը մարդու իրավունքների պաշտպանության ու ցեղասպանությունների դատապարտման խնդիրներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում