Sunday, 12 07 2026
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com

Գնաճը կարող է բողոքի ալիք բարձրացնել հայ երիտասարդության շրջանում

Գնաճը քաղաքացիական գիտակցություն է արթնացնում պասիվ երիտասարդների մոտ, սակայն բողոքը հնչեցվում է դեռեւս միայն համացանցի մակարդակում:

Գնաճը եւ գնաճային ճնշումները Հայաստանում կանխատեսում են սոցիալական բողոքի նոր ալիքներ: Սոցիալական հուզումները խմորվում են անգամ այն երիտասարդների շրջանում, ովքեր դեռ քաղաքականապես պասիվ են, եւ համացանցում սոցիալական բունտ կազմակերպելու կոչեր են հնչում:
Գրող, հրապարակախոս Լուսինե Վայաչյանը ակտիվ գործունեություն է ծավալել Facebook սոցիալական ցանցում, որտեղ նա ապրիլի 2-ին «Հեղաֆորում» անունը կրող քաղաքացիական ֆորում էր կազմակերպել:

«Հեղաֆորումին հավաքվել էր մեր հասարակության գիտակից, ակտիվ հատվածը՝ բացօթյա առևտրականներ, մանկատան սաներ, բանակում զոհվածների ծնողներ, բնակարանային անարդար գործարքների զոհեր, կանանց իրավունքների պաշտպաններ, ուսանողներ, լրագրողներ… Դա հասարակության մինի մոդելն էր, իր հայացքների ողջ բազմազանությամբ, բայց միավորված մի ցանկությամբ` լինել երկրի իրական տերը»:

Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) տվյալներով` 2011-ի երկու ամիսներին Հայաստանում գրանցվել է գրեթե 5 տոկոսանոց գնաճ, պարենային ապրանքների դեպքում` ավելի քան 6 տոկոս: Անցած մեկ տարում գներն աճել են ավելի քան 12 տոկոսով, ընդ որում մեկ տարում պարենային ապրանքների գներն աճել են գրեթե 19 տոկոսով, իսկ գյուղմթերքների գները` գրեթե 40 տոկոսով:

28-ամյա սոցիոլոգ Քրիստինե Դեղոյանը, ով գրանցված չէ սոցիալական ցանցերում, ընկերներին ակտիվացնելու հեռախոսային տարբերակն է ընտրել: Նա զանգահարում է իր բոլոր ընկերներին, սոցիալական բունտ կամ ցույց կազմակերպելու առաջարկով:

«2,5 դոլարից (1000 դրամ) պակաս ոչ մի սննդամթերք հնարավոր չէ գտնել: Հնդկաձավարը նախկինում մոտ 1 դոլար էր (400 դրամ) էր, հիմա 2,4 դոլար (950 դրամ) է: Նման պայմաններում անիմաստ է մտածել բնակարան ձեռք բերելու մասին», – դժգոհում է նա:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է, որ ԱՎԾ-ի սպառողական ապրանքների գների ինդեքսի հաշվարկը լիարժեք չի արտահայտում իրական վիճակը եւ կրում է միակողմանի բնույթ։

Ըստ փորձագետի`Հայաստանում, աղքատության շեմին գտնվող խավը եկամտի 70 տոկոսը սննդի վրա է ծախսում, մինչդեռ զարգացած երկրներում, անգամ ճգնաժամի պայմաններում, սննդի ծախսերը եկամտի 10-20 տոկոս են կազմում:
Տնտեսագետ, Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արա Նռանյանը կարծում է, որ Հայաստանի երիտասարդները հիմա ավելի քիչ են քաղաքականացված, քան 20 տարի առաջ, սակայն գնաճի պայմաններում իրավիճակը կարող է փոխվել եւ ավելի մեծ խնդիրներ երեւան բերել`փակ քաղաքական համակարգը, օլիգարխների կողմից վերահսկվող տնտեսությունը եւ այլն:

«Միայն գնաճը չէ, որ ազդում է երիտասարդների վրա, այլեւ բնակարաններ ձեռք բերելու խնդիրը, որը, կարծես թե, գերակայություն չէ կառավարության համար»:
Մասնագետները կարծում են, որ տնտեսության մեջ գործող մենաշնորհները բացառում են մրցակցությունը, ինչն իր հերթին բերում է գների արհեստական բարձրացման:

Փետրվարի վերջին Հայաստանի օրենսդիր իշխանությունը որոշում է ընդունել փոփոխություն կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում` նպատակ ունենալով «վերեւից» զսպել սոցիալական նշանակություն ունեցող առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքների գնաճը:
30 եւ ավելի օրերի ընթացքում մանրածախ ապրանքների 30 եւ ավելի տոկոս գների աճի դեպքում կառավարությանը կտրվի միջամտելու լիազորություն եւ սահմանելու առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների վերին շեմը։

Սա, մասնավորապես կրկնում է Ռուսաստանում կիրառվող «Գնային առաստաղի» մոդելը, որը, ըստ մասնագետների, չի կարող կիրառվել այստեղ, քանի որ Հայաստանը ներկրում է իր համախառն ներքին արտադրանքի 40 տոկոսից ավելին:

«Ռուսաստանը ինքնաբավ, տնտեսական փակ համակարգ է, երբ Հայաստանը ներմուծումներից կախված երկիր է: Ուստի այս «գնային առաստաղը» չի կարող կիրառվել Հայաստանում», – ասում է անկախ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը:

«Սա կարող է ստեղծել ապրանքային դեֆիցիտ: Արտադրողը պարզապես չի սպառի իր ապրանքը եւ կսպասի ժամկետի ավարտին: Իրավիճակը կարող է դառնալ անվերահսկելի», – ասում է տնտեսագետ, Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արա Նռանյանը:

«Ավելի լավ է ունենալ մրցակցային տնտեսություն եւ բարձր գներ, քան մենաշնորհային տնտեսություն եւ արհեստականորեն ճնշված, ցածր գներ: Բարձր գների պայմաններում կձեւավորվեն նաեւ բարձր աշխատավարձեր»:
Անդրադառնալով տնտեսական ներկա դրությանը` ապրիլի 13-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը տնտեսական ներկա վիճակը պայմանավորել է հետճգնաժամային իրավիճակով ու նշել, որ գործադիրն անում է ամեն հնարավորը գնաճը կրճատելու համար:

Միեւնույն ժամանակ, համացանցն աստիճանաբար դառնում է վատթարացող տնտեսական իրադրության դեմ բողոքի ալիք բարձրացնելու միջոցներից մեկը: Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների 70 տոկոսը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են:

Երիտասարդներից ավելի քան 120 000 հազարը գրանցված են Facebook-ում, որտեղ եւ սկիզբ են առել մի շարք երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություններ եւ որը գնալով ավելի շատ է օգտագործվում մի շարք հարցերում իշխանությունների քաղաքականության դեմ բողոքելու համար:

Կարին Գրիգորյան

Հեղինակը ազատ լրագրող է:
Հոդված Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում