Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենը հայտարարել է, որ Եվրոպայի բոլոր երկրներում անհրաժեշտ է ստուգման ենթարկել ավտոարտադրողներին՝ բնապահպանական չափորոշիչներին մեքենաների համապատասխանության համար։
Հայտարարության համար հիմք է հանդիսացել Volkswagen-ի ղեկավարության խոստովանությունը առ այն, որ ընկերությունը շահարկել է դիզելային շարժիչներով մեքենաների արտանետումների վերաբերյալ ԱՄՆ-ում թեստերի արդյունքները։
Սապենի խոսքով՝ ստուգումները ողջ Եվրոպայում անհրաժեշտ են՝ համոզվելու համար, որ մնացած ավտոարտադրողները չեն դիմում թեստերի մանիպուլյացիաների։
Երկուշաբթի Volkswagen-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 20 տոկոսով։









































