«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կարծիքով՝ առանց կազմի ռոտացիայի աշխատելն անհնարին է:
«Կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչը հիմնավորում է իր կարծիքն ազգային առաջնությունում և միջազգային ասպարեզում թիմի խաղերի մեծ քանակով:
«Ռոտացիա եմ կատարում, քանի որ 22 օրում ստիպված ենք 7 խաղ անցկացնել: Ֆուտբոլիստներին հանգիստ է պետք: Դա ֆունկցիոնալ լավ պատրաստվածության գրավականն է:
Իսպանիայի չեմպիոն դառնալու համար պետք է վաստակել բոլոր հնարավոր միավորները: Այսինքն, դա նշանակում է, որ մենք պետք է լավ մարզավիճակում լինենք»,- AS-ը մեջբերում է Էնրիկեի խոսքերը:









































