Վրաստանից ԱՄՆ կմեկնեն երկու առանձին պատվիրակություններ, որոնցից մեկը կգլխավորի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ երկրորդը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:
Կառավարության ղեկավարը ԱՄՆ-ում կլինի սեպտեմբերի 25-ին, իսկ պետության ղեկավարը ԱՄՆ կմեկնի սեպտեմբերի 27-ին:
Ղարիբաշվիլին իր այցի շրջանակներում ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, իսկ հոկտեմբերի 1-ին ելույթ կունենա նստաշրջանի մասնակիցների առջև: Վեհաժողովիի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ և մի շարք միջոցառումներին մասնակցություն: Այցի կոնկրետ ծրագիրը հայտնի կդառնա ավելի ուշ:
Իսկ Վրաստանի նախագահն այցի շրջանակներում կայցելի Նյու Յորք և Վաշինգտոն: Նյու Յորքում Գեորգի Մարգվելաշվիլին կմասնակցի «Արևելյան Եվրոպայի ապագան. կանանց դերի ուժեղացումը» քննարկմանը: Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:






































