Saturday, 11 07 2026
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը

Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի գործընկերոջ հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի քաղաքապետ Դոորին Կիրտոակեի հետ, ով Երևան է այցելել` մասնակցելու սեպտեմբերի 18-19-ը «Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի» բյուրոյի նիստին ու «Տեղական ժողովրդավարությունը արևելյան գործընկերության երկրներում» թեմայով համաժողովին:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները՝ հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է ծավալում քույր և գործընկեր քաղաքների հետ: Տարոն Մարգարյանը նկատել է, որ Քիշնևի գործընկերոջ այցը նաև հրաշալի առիթ է՝ երկու քույր քաղաքների միջև գործընկերային կապերն ընդլայնելու համար:

«Երևանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար: Մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք նաև աջակցել քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը, ինչը կնպաստի քաղաքների միջև կապերի էլ ավելի ամրապնդմանն ու երկկողմ համագործակցության ակտիվացմանը: Վստահ եմ՝ Երևանը և Քիշնևը նույնպես համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Քիշնևի քաղաքապետ Դոորին Կիրտոակեն իր հերթին կարևորելով երկու քաղաքների միջև փոխշահավետ գործակցության ծավալումը՝ ընդգծել է, որ կանի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակահատվածում երկու քաղաքների փոխգործակցությունն ավելի սերտ ու գործնական դառնա:

«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ կանեմ հնարավորը՝ երկուստեք գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Հատկապես քաղաքների դեպքում, ըստ էության, խնդիրները հիմնականում նույնական են ու բնական է, որ դրանց լուծման եղանակների հարցում էլ հաճախ կիրառելի են համանման մոտեցումներ, ինչը, վստահ եմ, համատեղ աշխատանքի արդյունքում մենք կգտնենք»,- նշել է Դոորին Կիրտոակեն:
Հանդիպման ավարտին Տարոն Մարգարյանը Քիշնևի գործընկերոջը հրավիրել է հնարավորության դեպքում հոկտեմբերին կրկին այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը: Օգտվելով առիթից՝ Դոորին Կիրտոակեն իր հերթին հրավիրել է Երևանի քաղաքապետին պաշտոնական այցով հյուրընկալվել Քիշնևում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում