Saturday, 11 07 2026
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ

Պատճառները հասկանալու համար մեծ խելք պետք չէ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ պետք է հասկանալ պատճառները, թե ինչու են Հայաստանում կրճատվել օտարերկրյա ներդրումները: Աբրահամյանը ակնարկել է նույնիսկ, որ պատճառը նաև մամուլն է, որը միայն վատ բաներն է տեսնում: Վարչապետի տրամաբանությամբ՝ օտարերկրյա ներդրողներն էլ երևի հայաստանյան մամուլն են կարդում և դրա համար էլ չեն գալիս Հայաստան ներդրում անելու:

Օտարերկրյա ներդրողներն, իհարկե, թերթեր կարդալով չէ, որ գալիս են ներդրումների: Այլապես նրանք կկարդային Հայաստանի թղթային ձեռքբերումների և գրավչության մասին միջազգային զեկույցներն ու հերթ կկանգնեին Հայաստանի դռանը: Օտարերկրյա ներդրողները իրենց գումարները ցանկանում են ներդնել առավել հանգամանալից և համոզիչ ուսումնասիրություններից հետո, և Հովիկ Աբրահամյանը երևի թե լավ կիմանա, որ եթե անգամ կարդում են մամուլը, ապա հետո մանրամասն ուսումնասիրում են այնտեղ գրված իրողությունները՝ պարզելու համար, թե արդյո՞ք իրականություն է ներկայացվածը: Եվ միայն հանգամանալից պարզելուց հետո, որ գրվածն իսկապես իրականություն է, օտարերկրյա ներդրողները հրաժարվում են Հայաստանում ներդրումներ կատարելուց:

Իսկ պատճառները հասկանալ Հովիկ Աբրահամյանին պետք չէ, այդ պատճառներն այնքան ակնհայտ են, որ նույնիսկ մեծ խելք պետք չէ դրանք հասկանալու համար: Պետք է ընդամենը Հայաստանում հաստատել օրինականություն, հավասար մրցակցություն, իրավունքի և օրենքի գերակայություն, պայքարել կոռուպցիայի դեմ, տարանջատել բիզնեսն ու իշխանությունը, բիզնեսմեններին, խոշոր կապիտալիստներին հեռացնել իշխանությունից, որպեսզի տնտեսական քաղաքականություն վարեն նրանք, որոնք այդ տնտեսությունում չունեն ահռելի քվոտաներ ու անմիջական շահեր, որպեսզի այդ քաղաքականությունը չլինի իրենց շահերի պաշտպանության քաղաքականություն:

Պետք է անել շատ պարզ բաներ՝ չգողանալ ու չմսխել պետական բյուջեն, չփոշիացնել պետական միջոցները «ատկատների» միջոցով, վճարել հարկեր, կազմաքանդել մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները, ապահովել թափանցիկ ընտրություններ, որպեսզի ընտրվելու հնարավորություն ունենան ոչ միայն պաշտոնյաների զավակները, դուստրերն ու մերձավորները, այլև ցանկացած քաղաքացի, ով ավելի վստահելի կլինի ընտրողի համար: Պետք է ապահովել երկրի ինքնիշխան վարկանիշը, լինել աշխարհի համար արժանապատիվ, կանխատեսելի, քաղաքակիրթ գործընկեր, խոսել քաղաքակիրթ կանոններով ու լեզվով, առաջնորդվել համամարդկային արժեքներով, լինել համաշխարհային առաջատար ընտանիքի լիարժեք անդամ:

Մի խոսքով, պետք անել ընդամենը այն, ինչ շատ պարզ, մատչելի հայերենով գրված է Հայաստանի Հանրապետության գործող Մայր օրենքում՝ Սահմանադրությունում: Ներդրումների կրճատման ավելորդ պատճառներ փնտրել պետք չէ, պետք է ընդամենը կատարել Սահմանադրությունը, պահպանել, ապահովել դրանում արտացոլված բովանդակությունն իրական կյանքում, և ներդրումները պարզապես կհոսեն Հայաստան և կոռոգեն Հայաստանը բառի բուն և պատկերավոր իմաստով: Եվ ամենակարևորը՝ այդ ոռոգումից բառի բուն և պատկերավոր իմաստով ստացվող բերքը այդ դեպքում կճաշակի ամբողջ հասարակությունը, ոչ թե ընդամենը մի քանի ընտանիք՝ խնամի, ծանոթ, բարեկամ:

 

Լուսանկարը` Irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում