Saturday, 11 07 2026
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում

Հացադուլ. օր տասնյոթերորդ (տեսանյութ)

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլի 17-րդ օրն է: Ավանդույթի համաձայն՝ այսօր ևս առավոտյան նա տիկնոջ և ՌԱՀՀԿ նախագահ Մանվել Սարգսյանի հետ շրջեց Ազատության հրապարակում և վերադարձավ իր հացադուլի վայրը:

Րաֆֆի Հովհաննիսյանի վրանի մոտ հավաքված քաղաքացիները մտքեր փոխանակեցին նրա և տիկնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի հետ: Նրանցից ոմանք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, և հույսը տեսնում են Րաֆֆի Հովհաննիսյանին որպես ՀՀ նախագահ ընտրելու մեջ:

Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներից մեկի կարծիքով՝ շատ ճիշտ կլիներ կազմակերպել արտահերթ նախագահական ընտրություններ, քանի որ, իր համոզմամբ, ընտրությունները կեղծվել են, իսկ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը միտք չունի կազմակերպել նոր նախագահական ընտրություններ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ժառանգության» առաջնորդին ուղղված հրապարակային նամակին: Նա կարծիք հայտնեց, որ իրեն չի հետաքրքրում այդ նամակի ձևական մասը, այլ հետաքրքրում է սկզբունքային և բովանդակային հիմքը:

Ըստ նրա՝ բանակցություններն իսկապես անհրաժեշտ են, որպեսզի ժողովրդի որոշումը տեղ հասնի: Հարցին՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունի Սերժ Սարգսյանի առաջարկը՝ նստելու բանակցային սեղանի շուրջ, դա չի՞ նշանակում, որ նա հակասում է նախկինում արած իր հայտարարությանը՝ «Սերժ Սարգսյանը երդմնակալության կգնա իմ դիակի վրայով», պատասխանեց, թե չի կարծում, որ դա որպես հակասություն կդիտվի: Նրա համոզմամբ՝ բանակցություններ, այնուամենայնիվ, պետք են:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում