Tuesday, 30 04 2024
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին

Անդրանիկ Քոչարյան. «Ճիշտ կլինի` սկսեն Ռոբերտ Քոչարյանից»

Դատաիրավական բարեփոխումների շուրջ երեկ հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին,ընդգծեց, որ այդ հարցն անձնապես իր համար «շատ կարևոր» է. «Ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ, ըստ ձեզ, որևէ նոր բան չի կարող լինել: Փորձե՛ք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, գուցե մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»:

«Առաջին լրատվականը» Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող Փաստահավաք խմբի ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց, թե ինչպետք է հետևի Ս.Սարգսյանի հայտարարությանը, ինչ քայլեր պետք է արվեն:

«Ե՛վ մեր հասարակությունը, և՛ այն մարդիկ, ովքեր մասնագիտական հմտություններ են ցուցաբերելու բավական աշխատանք տարել Մարտի 1-ի դեպքերը բացահայտելու ուղղությամբ, ուշադիր հետևելու են, որ իշխանությունների հայտարարությունները լինեն անկեղծ,և դրանցից բխեն գործողություններ` տեսանելի գործողություններ: Ճիշտ կլինի, որ սկսեն Ռոբերտ Քոչարյանից, որովհետև Ռ.Քոչարյանով է պայմանավորված եղել ամբողջ գործընթացը: Հետո սկսեն Հայկ Հարությունյանի նշած ինչ-որ շտաբի գործունեությունից, այդ շտաբի անդամները հայտնի է՝ ովքեր են եղել, ինչ որոշումներ են կայացրել: Ե՛վ ոստիկանությունում, և՛ ազգային անվտանգությունում, և՛նախաքննական մարմնի ձեռքին հսկայական նյութեր կան, որոնք պարզապես պետք է դառնան գործողությունների հիմք բացահայտումների հասնելու համար: Այսինքն` պետք է սկսել իրական բացահայտում:

Իսկ հայտարարություններ մենք շատ ենք լսել. մենք չենք մոռացել, որ Ս.Սարգսյանը ընտրվելուց հետո հայտարարեց, թե Մարտի 1-ի հետ կապված բոլոր մեղավորները` անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, պետք է պատժվեն: Բայց պատժվեցին մարդիկ, որոնք Մարտի 1-ի հետ առնչություն են ունեցել այնքանով, որ իրենք եղել են ընդամենը հանրահավաքի մասնակիցներ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

«Առաջին լրատվական»-ի հարցին` հնարավո՞ր է, որ Ս.Սարգսյանի այս հայտարարությունը մեղմի իշխանության և ընդդիմության միջև ջրբաժանի հաստատման հնարավորությունը,Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Երեք պահանջ է ներկայացված իշխանություններին: Երեկվա հայտարարությունը` այո, որպես պահանջ կատարվել է,բայց այնտեղ կան ևս երկու պահանջներ, որոնք չեն կատարվել, ավելին` դրանցից մեկը արդեն ակնհայտորեն մերժվել է:

Երկրորդ պահանջը` քաղբանտարկյալների ազատ արձակումը, կատարված չէ: Տեսնենք՝ մինչև ապրիլի 28-ը իշխանությունները, ի վերջո, գնու՞մ են դրանց կատարմանը: Դրանք արդարացի պահանջներ են, դրանք պահանջներ են, որոնց չկատարման դեպքում իշխանությունները պարզապես չեն կարող բացատրել, թե ինչու չեն կատարում:

Ի վերջո, դրանք ոչ միայն մեր պահանջներն են, այլև միջազգային հանրության պահանջներն են: Այդ խնդիրները չլուծելով` որևէ ներքին խնդիր լուծել, բարեփոխումներ իրականացնելհնարավոր չէ: Իշխանությունները այս բեռի տակ չեն կարող անընդհատ մնալ: Արդեն կոծկելու տեղ չկա, պիտի կատարեն: Չեն կատարի` ժողովուրդը իր որոշումը կկայացնի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում