Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Լիսկայի որդուն էլ կնշանակեն տնօրեն

Սյունիքի մարզպետի «հանրահայտ» թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, որը բոլորովին վերջերս մարզպետի հետ խնդիր ունեցող մի քաղաքացու խանութի ապակիներն էր կոտրել և, ընդ որում, ընդունել այդ փաստը, պարզվում է՝ Կապան քաղաքի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալն է՝ փոխտնօրեն:

Սրանով պարզապես կոտրվել են Սերժ Սարգսյանի բյուրեղապակյա Հայաստանի պատուհանները: Այն Հայաստանի, որն ընդամենը մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը նկարագրում, խոստանում կամ հորդորում էր կառուցել դպրոցական օլիմպիադաների մեդալակիր երեխաներին, որոնց ընդունել էր նախագահական նստավայրում: Սերժ Սարգսյանը նրանց հետ խոսում էր գիտելիքի կարևորության, ուժի մասին, գիտելիքին տրվող այն մեծ նշանակության մասին, որ կա իշխանության մոտ:

Լսելով այդ խոսքերը, միաժամանակ լսելով Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանական համակարգի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը գիտելիքի ու դպրոցի մասին բառացիորեն երեկ՝ սեպտեմբերի 1-ին, մարդկանց մեջ երևի այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները նույնիսկ ուտելիքի փոխարեն էլ սնվում են գիտելիքով, այսինքն՝ չեն ուտում, չեն խմում, օր ու գիշեր գիտելիք են սպառում, կուտակում: Եվ ահա, Զարզանդ Նիկողոսյան փոխտնօրեն՝ գիտելիքահենք Հայաստանի դպրոցներից մեկում:

Թե ինչ աղմկոտ պատմությունների մեջ է խառնված Նիկողոսյանը՝ հայրենական մամուլի էջերը գիտեն: Դրանցում ներկայացված պատմությունների հավաքական պատկերը բավական է, որպեսզի Զարզանդ Նիկողոսյանի ու հանրակրթական դպրոցի, ընդհանրապես կրթական համակագի միջև նույնիսկ սահմանադրորեն սահմանվի մի քանի կիլոմետր հեռավորության արգելք: Բայց ոչ միայն այդ արգելքը չկա, այլև Նիկողոսյանը հայտնվում է դպրոցի փոխտնօրենի կարգավիճակում: Տնօրենի պաշտոնն էլ երևի թե պահել են Սյունիքի մարզպետի որդու համար, որ կալանքից ազատվելուց հետո նշանակվի նույն դպրոցի տնօրեն: Միայն թե պետք է այդ դպրոցում սովորող երեխաներին ու նրանց ծնողներին զգուշացնել, որ փոխտնօրենն ունի ինքնապաշտպանվելու խիստ վտանգավոր սովորություն՝ ուրիշի կյանքի համար վտանգավոր:

Այդ ամենը վկայում է, որ Հայաստանը ուղիղ մոտեցել է վերջին՝ պետականության վերջին: Երբ քրեաօլիգարխիան, իր թիկնազորներով հանդերձ, յուրացրել է իշխանությունը, տնտեսական ոլորտները, քաղաքական դաշտը, դա դեռ ամեն ինչի վերջը չէ, դա պետական ողբերգություն է, բայց ամեն դեպքում դեռ մնում է բոլոր պետությունների և հասարակությունների հույսը՝ դպրոցը, որտեղ գուցե կմնան ապագայի առողջ սերմերը: Սակայն քրեաօլիգարխիան գիտակցել է նաև այդ վտանգը, և այսօր ըստ էության ոչնչացվում է նաև ապագայի սերմնապահոցը՝ դպրոցը, յուրացվում և ուզուրպացվում է նաև դպրոցը, որպեսզի քրեաօլիգարխիայի ապագան լինի իսկապես ապահով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում