Sunday, 12 07 2026
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին

ԵՄ-ն հարցը կտրուկ է դնում ոչ միայն Հայաստանի համար. Ալեքսեյ Պորտանսկի

«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը դեռ պետք է քննարկվի: Այս պահին ՀՀ-ն դեռ Մաքսային միությանն անդամակցելու թեկնածու չէ: Դրա համար էլ Բրյուսելի կողմից զգուշացումը կրում է նախազգուշական բնույթ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային էկոնոմիկայի և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի առևտրային քաղաքականության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին՝ մեկնաբանելով պաշտոնական Բրյուսելի զգուշացումը Հայաստանին, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը Եվրամիության առաջարկած ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի հետ. դրանք իրավաբանորեն հակասում են միմյանց:

Նրա խոսքով՝ անձամբ իրեն հայտնի չէ, թե ՀՀ կառավարության ծրագրերում այդ առաջնահերթությունները ինչպես են բաշխված, այսինքն՝ ԵՄ ազատ առևտրի գոտու և Մաքսային միության անդամակցության հարցերը: Պորտանսկին նշեց, որ իրեն չեն պատահել փաստաթղթեր, որոնցից կարելի կլիներ հասկանալ, թե ՀՀ կառավարությունն ինքը ինչպես է այդ առաջնահերթություններն արտահայտում: Ամեն դեպքում, ըստ ռուս տնտեսագետի, այդ հարցերը կքննարկվեն դեռ ոչ մեկ անգամ. «Դա ոչ այսօրվա, ոչ էլ վաղվա որոշելիք հարց է, դրան դեռ կվերադառնան ոչ մեկ անգամ»:

Ա. Պորտանսկին նկատեց, որ Մաքսային միությանն անդամակցության հարցը ԵՄ-ն նման կտրուկ կերպով դնում էր նաև Ուկրաինայի առջև. «Դա կտրուկ հարցադրում է, բայց ավելի կոնկրետ, ամեն մի երկիր՝ լինի դա Ուկրաինան, թե Հայաստանը, հարցի լուծմանը կմոտենա առևտրաշրջանառությունից ելնելով, թե ում հետ է առևտրաշրջանառությունն ավելի շատ՝ ԵՄ երկրների՞, թե՞ Մաքսային միության երկրների հետ: Դրանով էլ հավանաբար կուղղորդվի ՀՀ կառավարությունը, նաև՝ որոշ քաղաքական նկատառումներից ելնելով»:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը հայտարարել էր, թե Եվրամիությունը չի կարող Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը, իրավաբանորեն դա հնարավոր չէ, անհրաժեշտ է ընտրություն կատարել, և դա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև` Արևելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք ևս ուզում են միանալ Եվրամիության առաջարկած ազատ առևտրի գոտուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում