Wednesday, 08 05 2024
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով

ԵԽ մարդու իրավունքների եվրահանձնակատար Թոմաս Համարբերգն ամփոփել է իր վրացական այցի արդյունքները

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, ԵԽ մարդու իրավունքների եվրահանձնակատար Թոմաս Համարբերգն ամփոփել է իր վրացական քառօրյա այցի արդյունքները.

«Երկար ժամանակ ես տարբեր աղբյուրներից տեղեկատվություն էի ստանում, որ Վրաստանում արդարադատության խնդիրն իր բարձրության վրա չէ: Դրա համար էլ վճռեցի այցելել Վրաստան և տվյալ խնդիրն ուսումնասիրել հենց տեղում:

Վրաստանի բնակչությունը մտահոգ է, որ մինչև դատը մարդկանց անհարկի պահում են կալանքի տակ, ապացույցների կեղծման մեղադրանքներ են հնչում, ոչ պրոֆեսիոնալ հետաքննություն են անցկացնում: Սրանք բավականին լուրջ մեղադրանքներ են, և եթե պարզվի, որ դրանք համապատասխանում են իրականությանը, ապա կստացվի, որ դատական համակարգի անկողմնակալությունն ու անկախությունը չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Բացի այդ, ես բողոքներ եմ ստացել, որ 2007 թվականի նոյեմբերից մինչև 2009 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում ընդդիմության ցույցերի ցրման ժամանակ ոստիկանությունը չարաշահել է իր լիազորությունները: Ձերբակալված ցուցարարների նկատմամբ հարուցված դատական գործընթացները շատ են ձգձգվել:

Իմ այս այցի ժամանակ հավաքածս տվյալների հիման վրա ես կպատրաստեմ զեկույց և այն կներկայացնեմ ամռանը: Վրացական պաշտոնատար անձինք ինձ հայտնեցին, որ մտադիր են մշակվելիք նոր քրեական օրենսգրքի շրջանակներում լրջորեն դիտարկել խիստ դատավաճիռների և ծայրահեղ ցածր տոկոսային հարաբերություն ունեցող արդարացնող վճիռների խնդիրը»:

Հիշեցնենք, որ Վրաստանում Համարբերգը հանդիպումներ է ունեցել կառավարության, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև Գերագույն դատարանի նախագահի, արդարադատության և դատավորների խմբի գերագույն խորհրդի նախագահի հետ: Բացի այդ, Համարբերգն այցելել է Ռուսթավիի բանտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում