Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Երևանում ո՞ր տեղի համար է պայքարում «Բարգավաճը»

Երեկ ավարտվեց Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումը, և նախագահական ընտրությունների կրքերը չմարած` քաղաքական դաշտը պատրաստվում է մայրաքաղաքի ղեկավարի ընտրություններին: Ի տարբերություն նախագահական ընտրությունների՝ այս անգամ առաջադրվել են Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր հիմնական ուժերը: Այդպիսով, այս ընտրությունները, առավել քան նախագահական ընտրությունները, թեժ է լինելու:

Այս անգամ հիմնական պայքարը կարծես թե գնալու է երբեմնի կոալիցիոն գործընկերներ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև: Թեև մեծ է հավանականությունը, որ նախագահական ընտրությունների նման ՀՀԿ-ի հիմնական թեկնածուն կրկին «Ժառանգությունը» լինի: Ամեն դեպքում, արդեն կարծիքներ ու հրապարակումներ են լինում, թե ԲՀԿ-ն այս ընտրություններին պատրաստվում է հսկայական ֆինանսական միջոցներ ծախսել: Մամուլում եղած հրապարակումների համաձայն` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկուսակցական քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Երևանի յուրաքանչյուր ընտրողի հաշվով 100 դոլար է ծախսելու: Անգամ պատրաստվում է ֆինանսավորել այդ ընտրություններին մասնակցող այլ ուժերի՝ տվյալ դեպքում ՀԱԿ-ին ու «Դաշնակցությանը», որպեսզի ընդդիմադիր երևանցիների ձայները բաժանվեն, և «Ժառանգությունն» այս անգամ երկրորդ տեղը չգրավի: Մամուլում արդեն հրապարակում է եղել նաև այն մասին, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն համատեղ քննարկումների արդյունքում հանգել են եզրահանգման, որ առաջին երկուսը կփորձեն ստանալ ընդդիմադիր մաքուր ձայները, իսկ ԲՀԿ-ն կփորձի ընտրակաշառքով տանել չկողմնորոշված կամ այլ ձայները: Այդպիսով, եթե այս երեք ուժերին հաջողվի առանձին-առանձին մտնել Երևանի ավագանու կազմ, ապա այնտեղ կոալիցիա կկազմեն: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չէր բացառել նման սցենարի հնարավորությունը: Եթե այդ կուսակցություններն առանձին-առանձին կարողանան այնքան ձայներ տանել, որ կոալիցիա կազմելու դեպքում էլ ունենան մեծամասնություն, ապա Երևանի քաղաքապետն էլ կլինի իրենց ներկայացուցիչը:

Այս դեպքում էլ, սակայն, ձեռքերը ծալած-նստած չեն ՀՀԿ և «Ժառանգություն» կուսակցության անդամները: Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, հանրահավաքներ ու ասուլիսներ է հրավիրում, նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված կոպիտ հայտարարություններ է հնչեցնում ու այդպիսով փորձում է պահել նախագահական ընտրություններին ստացած 37 տոկոսի գոնե մի մասը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա նախագահական ընտրություններին ՀՀ խոշոր քաղաքներում պարտություն կրած Ս. Սարգսյանի համար սկզբունքային է լինելու գոնե մայրաքաղաքում հաղթանակ տանելը: Եվ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` նա անձամբ է զբաղվելու այդ ընտրություններով: Դատելով ՀՀԿ-ականների խրոխտ կեցվածքից՝ կարելի է եզրակացնել, որ նրանք ամեն ինչ անելու են Երևանում կրկին մեծամասնություն «խփելու» համար:

Երևանի մասին օրենքի համաձայն` եթե ընտրություններին մասնակից մի ուժ 40 տոկոս է ստանում, նրան բաժին է հասնում նաև հավելյալ 10 տոկոս բոնուս: Այսինքն` եթե ՀՀԿ-ն կարողանա ստանալ երևանցիների 40 տոկոսի ձայնը, մեխանիկորեն կունենա 50 տոկոս, իսկ մյուս 50 տոկոսն էլ կբաժանվի ընտրություններին մասնակից մյուս 5 ուժերի միջև: Եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ն պետք է ձգտի ավագանու կազմ մտցնել նաև իր մշտական կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությանը, ապա ընդդիմադիր ուժերին կմնա իրար մեջ բաժանել 44 տոկոս ձայն: Կուսակցությունների դեպքում ավագանու ընտրություններին անցողիկ շեմը 6 տոկոսն է:

Այս ընտրությունների յուրահատկությունն այն է, որ կարևոր է թե մեծամասնություն ստանալը, և թե երկրորդ տեղը զբաղեցնելը: ԲՀԿ-ն գիտակցում է, որ այլևս չունենալով վարչական լծակներ՝ չի կարող հաղթել, փորձում է ստանալ գոնե երկրորդ տեղը: Իրականում երկրորդ տեղի համար կպայքարի նաև «Ժառանգություն» կուսակցությունը: «Ժառանգությանն» այլևս բաժին չի հասնելու նախագահական ընտրություններին ստացած 37 տոկոսը, կփորձի գոնե 15-20 տոկոսով երկրորդ տեղը զբաղեցնել: Այսինքն` երկրորդ տեղի համար պայքարը գնալու է ԲՀԿ-ի ու «Ժառանգության» միջև: Դատելով իշխանությունների տրամադրվածությունից` կարելի է եզրակացնել, որ նրանք ամեն ինչ անելու են, որ ԲՀԿ-ն երկրորդ տեղը չընկնի: Այս պարագայում իշխանություններին ձեռնտու է «Ժառանգությանը» տեսնել այդ տեղում: Նույնիսկ կասկածելի է, թե ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կկարողանա՞ն ստանալ անցողիկ 6 տոկոսները: Այնպես որ, կարելի է ենթադրել, որ հիմնականում պայքարելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»: Քաղաքական դաշտում տիրող իրավիճակից ելնելով՝ կարելի է նույնիսկ եզրակացնել, որ ՀՅԴ-ն, միգուցե նաև ՀԱԿ-ը չկարողանան հաղթահարել նվազագույն 6 տոկոսի շեմը:

Մյուս կողմից` տարօրինակ է հանգամանքը, որ Գ. Ծառուկյանը ԲՀԿ-ի ցուցակի առաջին հորիզոնականում դրեց Վարդան Օսկանյանին, ով այնքան էլ ընկալելի չէ ոչ քաղաքապետի պաշտոնում, ոչ էլ այդ պաշտոնի համար մղվող պայքարում: Նա շատ ավելի հարմար կարող էր ընկալվել որպես նախագահի թեկնածու: Ամեն դեպքում, ԲՀԿ-ի ցուցակի դասավորությունից կարելի է եզրակացնել, որ այդ կուսակցությունը հաղթանակի չի գնում: Միաժամանակ զարմանալի է նաև հանգամանքը, որ այս ընտրություններին ամեն գնով հաղթելու մասին հայտարարություն անող Գ. Ծառուկյանը ավագանու ցուցակը կազմելուց հետո մեկնել է Դուբայ հանգստանալու: Եվ այդ ճամբարում այնպիսի հանդարտություն է տիրում, կարծես ամեն ինչ արդեն որոշված է: Նման հանգստություն լինում է այն ժամանակ, երբ պայքարի գնացող ուժերն իրենց դերն ու նշանակությունն արդեն իշխանությունների հետ ճշտած են լինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում