Thursday, 16 07 2026
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել

Օգոստոսյան խոհրդակցություններ. Նոր նախաձեռնությունների և հին խնդիրների լուծման տարի. ԿԳՆ

2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը շարունակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում, որտեղ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների խորհրդակցությանը, հանդիպել Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ամենամյա համաժողովի սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտի վիճակագրությունը: Այսպիսով, մարզում գործում է 125 դպրոց, որոնցում սովորում է 28980 աշակերտ: Ուսուցիչների թիվը 3006 է: Վարչության պետն անդրադարձ է կատարել ուսուցիչների ատեստավորման, առարկայական օլիմպիադաներում մարզի աշակերտների մասնակցության, դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների, դասագրքերով ապահովվածության և դրանց վարձավճարների գանձման, անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների, մարզում ներառական կրթության ներդրման և բազմաթիվ այլ հարցերի:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նշել է, որ գալիք ուսումնական տարին նոր նախաձեռնությունների, ինչպես նաև հին խնդիրների լուծման տարի է լինելու, որոնք պահանջում են համակարգային լուծում: Նախարարը տնօրեններին է ներկայացրել այն կարևոր համակարգային բարեփոխումները, որոնք նախատեսված են առաջիկայում:

Մասնավորապես, ըստ Արմեն Աշոտյանի՝ սկսած 2017 թվականից պարտադիր հանրակրթության տևողությունը մեր երկրում կլինի 12 տարի: «Վիճակագրական տվյալների համաձայն` տարեկան 3¬-4 հազար աշակերտ 9-¬րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակում կրթությունը: Այդ խնդիրը մենք դիտարկել ենք թե՛ կրթական, թե՛ սոցիալական կարևորության տեսանկյունից: Այսինքն՝ աշակերտների 13 տոկոսը 9-րդ դասարանից հետո դատապարտված է աղքատության, քանի որ ցածր կրթական ցենզով դժվար է աշխատանք գտնել: Բացի այդ, ըստ ոստիկանության տվյալների՝ հակասոցիալական վարք դրսևորողների 20 տոկոսն ունի ընդամենը 9-ամյա կրթություն:

Ուստի, ներկայումս հրատապ խնդիր է այդ 3500-4000 աշակերտին փողոցից վերադարձնել դպրոց կամ նրանց ուղղորդել ուսումնարաններ և քոլեջներ՝ որևէ մասնագիտություն ստանալու: Հետևաբար, պետությունը պատրաստ է իր վրա վերցնել այդ երեք տարիների կրթության ծախսերը»,-նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը նաև անդրադարձել է մինչև 2025 թվականը հանրապետության բոլոր դպրոցներում համընդհանուր ներառականության անցման խնդրին՝ ընդգծելով Տավուշի մարզում վերոնշյալ կրթության ներդրման հաջողված փորձը: Արմեն Աշոտյանի խոսքով՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները պետք է մեծանան որպես հասարակության լիարժեք անդամներ, և նրանց համար պետք է ստեղծվեն հավասար մեկնարկային պայմաններ:

Նախարարը նաև նշել է, որ Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով նախատեսվում է դպրոցական ողջ ուսումնական ծրագրի վերանայում` վերոնշյալ հարցում ակնկալելով մանկավարժական հանրույթի կարծիքներն ու առաջարկությունները: Արմեն Աշոտյանն ակտիվ հասարակական քննարկումներ, այդ թվում՝ մանկավարժների մասնակցությամբ, ակնկալել է նաև Կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական նոր ծրագրի մասին: Նա ներկայացրել է նաև դպրոցի տնօրենին հավաստագրից զրկելու նոր կարգը և դրա հիմքերը:

Գեղարքունիքի մարզում կրթական ոլորտում եղած բացթողումների շարքում Արմեն Աշոտյանը մատնանշել է տարակարգ ստացած ուսուցիչների թվի սակավությունը՝ հույս հայտնելով, որ մարզի բարձրակարգ մանկավարժների ներուժն անհամեմատ մեծ է և հորդորել ավելի ակտիվ և նախաձեռնող լինել: Արմեն Աշոտյանը Գեղարքունիքի մարզի դպրոցի տնօրեններին ևս տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին նոր գույք կտրամադրվի ավագ դպրոցներին և խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին. վերջիններիս կտրվեն նաև համակարգչային սարքավորումներ: Նախարարն անդրադարձել է նաև նախակրթարանների հիմնման խնդրին Գեղարքունքի մարզի այն համայնքներում, որտեղ դրանց կարիքը կա: Արմեն Աշոտյանի խոսքով՝ այս տարի ևս 100 դպրոց կներառվի դպրոցներում Ազգային երգն ու պարը որպես պարտադիր առարկա ներդնելու պիլոտային ծրագրում, որում ընդգրկված են նաև Գեղարքունիքի մարզի 5 դպրոց: Նախարարի խոսքով՝ առարկայի ներդրումը կարևոր է հատկապես երեխաների ազգային ինքնության պահպանման տեսակետից: Արմեն Աշոտյանն ընդգծել է նաև դպրոցներում «Պատանի երկրապահ» խմբակների ակտիվ գործունեությունը, որը ըստ նախարարի՝ կարևոր օղակ է ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Համաժողովի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ մարզի հիմնախնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու համար՝ հավաստիացնելով, որ մարզային իշխանությունները կաջակցեն կրթության ոլորտում բարեփոխումների հաջող իրականացմանը: Մարզպետը նաև տեղեկացրել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մարզի 3 վթարային և 1 կիսավթարային դպրոցներում առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքներ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է նաև Գավառի պետական համալսարան, հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ներկայացնելով բուհի ձեռքբերումները, նշել է, որ Գավառի պետական համալսարանում 2014 թվականին ձեռնարկվել են նպատակային միջոցառումներ` ԳՊՀ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի և ԳՊՀ ակադեմիական ազնվության հայեցակարգի դրույթների իրականացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ բուհի հերթական առաջընթացը կլինի բուհի ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ հավատարմագրումը, որը ենթադրում է հաստատության որակի գնահատում:

Նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով մարզային բուհի գործունեությանը, նշել է, որ ուսհաստատության ձեռքբերումները հետևողական աշխատանքի արդյունք են, և բուհը հավատարիմ է իր առաքելությանը: “Համալսարանը մարզի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը, բացի բուն նպատակից ու խնդիրներից, մարզի բնակիչների կրթական իրավունքների բավարարմանը նպաստելուց, մի շարք այլ սոցիալ-¬տնտեսական խնդիրներ էլ է իրականացնում: Ուսանողական շունչն այստեղ զգացվում է բարեփոխումների մեջ, առօրյայում, և երբ խոսում ենք ուսանողակենտրոն համակարգի մասին, որի գերագույն արժեքը ուսանողն է, ապա այստեղ բարեփոխումների կրողը հենց ուսանողն է, և սա ձեր հաջողության գաղտնիքներից մեկն է: Մեր գերակա անելիքներից մեկը ժամանակակից ծառայությունների, գիտելիքների մատուցումն է երիտասարդներին, և ձեր բուհի օրինակով ՀՀ կրթական մակարդակը հաստատուն քայլերով գնում է դեպի միջազգայնացում: Շատ երկրների ուսանողներ են ցանկանում կրթություն ստանալ ՀՀ տարբեր բուհերում, այդ թվում՝ այս բուհում:

Ուրախ եմ, որ և\’ միջազգայնացման, և\’ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում համալսարանն օրինակելի է, ունի հետաքրքիր նախաձեռնություններ` էլեկտրոնային քննություններ, էլեկտրոնային գրադարան և այլն: Եվ ինչ խոսք, ամենակարևորը, բուհն ունի նաեւ զարգացման հեռանկար:

Կարևոր է, որ մարզերի բուհերը կարողանան իրենց կարևոր գործն անել՝ կապել երիտասարդին իր հողին, իր մարզին և կանխել կրթական ու աշխատանքային միգրացիան”,-նշել է Արմեն Աշոտյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր հերթին նշել է, որ համալսարանի զարգացումն ու կայացումն աստիճանաբար է տեղի ունեցել:

Նրա խոսքով՝ մարզպետարանը միշտ եղել է համալսարանի կողքին, աջակցել, և այդպես էլ կշարունակվի ապագայում: Հանդիպման ժամանակ նախարարին ուղղված հարցեր են հնչել բնագիտական ֆակուլտետում նոր ուսանողներ ընդգրկելու, ընդունելությունը դյուրացնելու, համալսարանի հանրակացարանի տանիքը հիմնանորոգելու և այլ խնդիրների շուրջ:

Այցի ընթացքում Արմեն Աշոտյանը եղել է նաև ԳՊՀ պատմության թանգարանում, ծանոթացել համալսարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ներկայացված ԳՊՀ ուսանողների ձեռքի աշխատանքներին:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում