Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

«Վենետիկը» խորհուրդ է տալիս, բայց չի պարտադրում

Հայաստանի քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները երեկ շտապել էին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որպեսզի հանդիպեն Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ և նրանց ներկայացնեն իրենց մտահոգությունները իշխանության կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ:

ՀՀԿ ներկայացուցիչները Վենետիկի հանձնաժողովին որևէ հարց չուղղեցին, նրանց համար ամեն ինչ պարզ էր. նրանք կողմ են ներկայացված նախագծին: Իսկ նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել կամ դեմ են նախագծին՝ ամենաշատը հետաքրքրում էր Սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածը, և դրա առանձին կետերը: 89-րդ հոդվածը վերաբերում է կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու դրույթին և դրան հասնելու հնարավոր ուղիներին:

Մենք բազմիցս անդրադարձել ենք 89-րդ հոդվածին, որի 3-րդ կետում ասվում է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, և որ այդ ընտրակարգը պետք երաշխավորի ԱԺ-ում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հոդվածի այս կետի հետ որևէ խնդիր չեն տեսնում, քանի որ համարում են, որ կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելուն ուղղված ձգտումը միանգամայն տրամաբանական է, բայց նրանք մերժում են այն ուղիները, որոնց միջոցով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ուզում է հասնել այդ մեծամասնության ձևավորմանը: Հանձնաժողովը երկու տարբերակ է ներկայացրել կայուն մեծամասնություն ձևավորելու համար, որը նկարագրված է Սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածի չորրորդ կետում: Մենք արդեն գրել ենք, որ հուլիսի 15-ին ներկայացված նախագծում ներկայացված է մի մոտեցում՝ բավական կոշտ և օգոստոսի 21-ին ներկայացված նախագծում կա մի փոքր ավելի մեղմ տարբերակ, որը խորհրդարան անցած փոքր խմբակցությունների համար հնարավորություն է ստեղծում միավորվել առաջին կամ երկրորդ տեղը գրաված կուսակցությունների հետ, և այդ կերպ պայքարել իշխանությունում տեղ ունենալու համար:

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները պատասխանելով մեր հարցին՝ տեղյա՞կ են երկրորդ տարբերակին, ասացին, որ իրենք ուսումնասիրել են երկու տարբերակներն էլ, և երկրորդ տարբերակի ի հայտ գալը համարում են ոչ թե իրենց ներկայացրած մոտեցումների կատարում, այլ ընդամենը իրենց ներկայացրած տեսակետի արձագանք: Սա նշանակում է, որ օգոստոսի 21-ին ներկայացված տարբերակը ևս չի բավարարում Վենետիկի հանձնաժողովին: Հանձնաժողովի ներկայացուցիչներն ասում են, որ իրենք առաջարկել են, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը Սահմանադրության նախագծից ընդհանրապես հանի 89-րդ հոդվածի 4-րդ, 5րդ և 6-րդ մասերը: Կարևորը այստեղ 4-րդ մասն է, որտեղ խոսվում է երկրորդ փուլ անցկացնելու հնարավորության մասին, եթե առաջին փուլի արդյունքում չի ձևավորվում կայուն խորհրդարանական մեծամասնություն: 5-րդ և 6-րդ մասերը ընդամենը 4-րդ մասի լրացումներն են, քանի որ դրանցում ասվում է այն մասին, որ երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին կամ առաջին փուլի արդյունքում խորհրդարան անցած կուսակցությունները, բացի առաջին և երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցությունների, մանդատները ստանում են առաջին փուլի արդյունքներով:

Եթե Վենետիկի հանձնաժողովը դեմ չէ խորհրդարանական կայուն մեծամասնություն ձևավորելու դրույթին՝ համարելով, որ դա մի նպատակ է, որին ձգտում են բոլոր ժողովրդավարական հասարակությունները, սակայն մերժում է կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված մոդելը, գուցե հենց Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները իրենք էլ հուշեն, թե ինչպես կարելի է հասնել այդ նպատակին՝ առանց ոտնահարելու ժողովրդավարությունը: Հանձնաժողովի ներկայացուցիչներն ասում են, որ իրենք չեն ներկայացնում Սահմանադրության առանձին հոդվածների կամ դրա մասերի տեքստը կամ ձևակերպումները, իրենք ընդամենը կարող են եզրակացություն տալ, թե արդյոք ներկայացված ձևակերպումը համապատասխանում է ժողովրդավարության եվրոպական չափանիշներին, թե ոչ:

Ստացվում է, որ կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու այն մոդելը, որը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը՝ չի համապատասխանում ժողովրդավարության եվրոպական չափանիշներին, առնվազն կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու մասով: Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն ասում են, որ իրենք անհամաձայնություն են հայտնել խորհրդարանական ընտրություններից հետո նոր խմբակցություններ ձևավորելու սահմանափակման, ինչպես նաև ընտրվելու իրավունքը մշտական բնակության ցենզով սահմանափակելու դրույթների վերաբերյալ և նախագծի էլի մի քանի դրույթների հետ կապված:

Ի՞նչ պետք է անի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը. ընդունե՞լ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների մոտեցումները, թե՞ ընդհանրապես արհամարհել նրանց ներկայացրած կարծիքը: Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն ասում են, որ սեպտեմբերի կեսերին իրենք կհրապարակեն իրենց հերթական զեկույցը, որից պարզ կդառնա, թե իրենց ներկայացրած մոտեցումները որքանով են ընդունվել և որ մասն է մերժվել: Հիմա արդեն պարզ է, որ սահմանադրական հանձնաժողովի կողմից Վենետիկի հանձնաժողովի փորձագետների ոչ բոլոր դիտարկումները կընդունվեն, և Վենետիկի հանձնաժողովը այդ դեպքում կներկայացնի ստանդարտ ձևակերպում այն մասին, որ ի վերջո Հայաստանի հասարակությունը իր քվեարկությամբ պետք է որոշի ընդունելի է իր համար Սահմանադրության նախագիծը, թե ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում