Thursday, 16 05 2024
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ

Սերժ Սարգսյանը ճիշտ չէր, լուրջ խոսակցություն չստացվեց. մամուլ

«Առավոտի» խմբագիրը գրում է. ««Ա1 +»-ի լրագրող Մհեր Արշակյանն ընտիր, դաստիարակված մարդ է, փորձ և վաստակ ունի, օժտված է բարձր ինտելեկտով և պրոֆեսիոնալիզմով: Դա ասում եմ ոչ միայն գործընկերոջս գովելու համար, այլև փաստելու, որ նա կոոպերատիվ բուհը նոր ավարտած աղջնակ կամ պատանի չէ, որոնց մասին երկուշաբթի օրը խոսում էր ՀՀ նախագահը:

Հիշեցնեմ, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը չհամաձայնեց իմ դիտարկմանը, որ Աժ գործարար պատգամավորները մեծ մասամբ անկիրթ են և անգրագետ: Պարզապես, ըստ նախագահի, խորհրդարանում աշխատող լրագրողները բավականաչափ արհեստավարժ չեն ու չեն կարողանում բացահայտել այդ պատգամավորների իրական մտավոր ունակությունները, նրանց հետ լուրջ խոսակցություն ծավալել:

Եվ ահա այդ ասուլիսին հաջորդած երկու օրերին Մհեր Արշակյանը ամենայն հարգանքով և նրբանկատությամբ փորձում է կյանքի կոչել գործարար պատգամավորների թաքնված տաղանդները ի հայտ բերելու ծրագիրը: «Ա1 +»-ի կայքում դուք կարող եք դիտել, թե ինչով են ավարտվել այդ փորձերը: ՄԱՊ-ի Ալիկը և ՍԱՍ-ի Արտակը երկու օր շարունակ կոպտորեն մերժեցին գոնե երկու նախադասություն ասելու առաջարկը, Պլակատի Աներձագը դա արեց ավելի քաղաքավարի, Նավոն և Շմայսը ավելի բարի գտնվեցին և մտավոր մեծ ճիգերի շնորհիվ կարողացան 1-2 նախադասություն արտասանել, որոնք, սակայն, առանձնապես ամփոփ մտքեր չէին պարունակում: Կարո՞ղ ենք մենք այստեղից ենթադրել, որ այն մարդիկ, ովքեր հրաժարվել են տեսախցիկների առջև խոսել, նրանք Նավոյի և Շմայսի չափ էլ չկան: Բացառված չէ, իհարկե, որ նրանք հարցազրույց տան որևէ թերթի կամ կայքի (առանց տեսագրության), բայց դա «հաշիվ չէ», փողը կտան որևէ գրագետ մարդու, որն այնպիսի խորը մտքեր կվերագրի նրանց, որ Սոկրատեսն էլ կնախանձի:

Դուք կարող եք առարկել, որ մարդը կարոդ է չտիրապետել բանավոր խոսքին, կյանքում ոչ մի գիրք կարդացած չլինել, բայց հասարակության համար շատ օգտակար գործ անել: Օրինակ՝ համով պահածոներ սարքել կամ լավ աշխատող առևտրի կետեր բացել: Այո, դա անշուշտ այդպես է: Բայց նախ՝ ինձ թվում է, որ որևէ օրենքին դեմ կամ կողմ քվեարկելու համար, այդ օրենքի տեքստը ցանկալի է կարդալ: Երկրորդ՝ նման մարդկանց առկայությունը երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում (իսկ այդպիսի մարդիկ կան ոչ միայն իշխանական ՀՀԿ-ում, այլև «այլընտրանքային» ԲՀԿ-ուճ) ստեղծում է վարքի և աշխարհընկալման որոշակի ստանդարտներ: Այսինքն՝ որքան էլ այդ մարդկանց պախարակեն, ենթագիտակցության մեջ առաջանում է այն կարծրատիպը, թե հենց այդպիսին պետք է լինի «երկրի տերը»:

Բացարձակապես չեմ ուզում մեր երկրում, այդ թվում՝ խորհրդարանում միայն վատը տեսնել: Հասկանում եմ նաև, որ մի օրում ժողովրդավարություն կամ օրինականություն չես հաստատի՝ դա մշակույթ է, որը ձևավորում է ամբողջ հասարակությունը: Բայց կան նաև հեշտ լուծվող խնդիրներ, այսպես ասած՝ մեկ քայլանոց կոմբինացիաներ: Դրանք գլոբալ հարցեր չեն լուծի, բայց մթնոլորտը կփոխեն: Իսկ մթնոլորտը բոլորս՝ նույնիսկ ամենավերևներում, գիտենք, թե ինչպիսին է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում