Այսօր Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի “բաց” մարզումը, որին մասնակցում էին 23 ֆուտբոլիստներ:
Թեթև նախավարժանքին հետևեցին գնդակով և տակտիկական որոշ վարժությունները, որից հետո տեղի ունեցավ երկկողմանի խաղ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների միջև:
Վաղը Մ-21 հավաքականը կանցկացնի իր վերջին մարզումը, իսկ հավաքը կեզրափակվի մարտի 21-ին` Հայաստանի ազգային հավաքականի հետ ստուգողական հանդիպումով:
Ձեզ ենք ներկայացնում նաև ՀՖՖ պաշտոնական կայքի տրամադրած տեսանյութը:








































