Հունաստանի տնտեսական քաղաքականության խորհուրդը հավանություն է տվել երկրի 14 տարածաշրջանային օդանավակայանները Fraport AG-Slentel կոնսորցիումին վաճառելուն։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Վաճառքն առաջին գործարքն է այն բանից հետո, երբ Հունաստանը վարկատուների հետ համաձայնեցրել է ֆինանսական օգնության տրամադրման պայմանները։
Եվրախումբն ուրբաթ օրը հավանություն է տվել Հունաստանի ֆինանսական օգնության պլանին։ Եվրոպական կայունացման մեխանիզմից Հունաստանի օգնության երրորդ ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 86 մլրդ եվրո։ Ծրագրի կարևոր տարր է հանդիսացել նաև մասնավորեցումը։








































