Friday, 17 05 2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել

Տնտեսական աճը լավ բան է, բայց պետք է հասկանալ աճի որակը

Երկրի տնտեսության վատթարացմանը զուգահեռ  Հովիկ Աբրահամյանը   վստահեցնում է, որ   բյուջեով ամրագրած 4.1 տոկոս տնտեսական աճն ապահովելու են։ Ավելին, ավետում է արդեն իսկ արձանագրված տնտեսական ակտիվության  ցուցանիշների մասին։ Կառավարության անցած նիստում հրապարակվեց  Ազգային վիճակագրության թվանկարչությունը, ինչը կառավարությանը լավատեսական հույս ներշնչեց։  Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ  2015 թվականի առաջին 6 ամիսների համար տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,2 տոկոս. «Այսինքն՝ ունենք տնտեսական աճ, թեև սա տնտեսական աճի ցուցանիշը չէ, այն կլինի ավելի ուշ՝ սեպտեմբերին:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը ցույց է տալիս այն ուղղությունը, որով գնում ենք, և կարող ենք վստահաբար ասել, որ տնտեսության գրեթե բոլոր հատվածներում կա դրական առաջընթաց: Ունենք գյուղատնտեսության աճ, ինչը նույնպես նշանակում է ֆիզիկական ծավալների մեծացում: Այդ պարագայում, երևույթները, որոնք երևում են առաջին հայացքից և անմիջապես սպառողին տեսանելի չեն, ունեն տարբեր զարգացումներ: Երբ այս զարգացումները համադրում ենք, տեսնում ենք, որ այնուամենայնիվ կա տնտեսական աճ, և այդ պայմաններում որոշակիորեն պահպանվում է նաև աշխատավարձերի դրական դինամիկա»,- հայտարարել էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Թե ինչի  արդյունքում է  ստացվել այդ պատկերը և ինչպես է ապահովելու նախկինում խոստացված տնտեսական աճը կառավարությունը, երբ իրենց իսկ հրապարակած տնտեսական ակտիվությունը պետության բնակիչների, տնտեսվարողների վրա ոչ մի ձևով նկատելի չէ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փորձեց մեկնաբանել  ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը։

-Ընդհանրապես տնտեսական աճը լավ բան է,  վատ բան  չէ։  Ուղղակի պետք է հասկանանք  աճի որակը և, իրավացի եք, որ տնտեսական աճի ազդեցությունը պետք է կարողանանք  գնահատել բնակչության կենսամակարդակի  վրա, տնտեսության տարբեր ոլորտների վրա թողած ազդեցութայմբ։ Բայց  4,2 տոկոս աճը տնտեսական ակտիվության ցուցանիշն է, ոչ թե Համախառն ներքին արդյունքի։ Դեռ պետք է սպասենք սեպտեմբերին լինի ՀՆԱ-ի  արդյունքը։ Որքան ես հասկացա, գյուղատնտեսության ոլորտն է ամենաբարձր աճ ապահովել։ Սա այն ոլորտն է, որտեղ բավականին մեծ  ծավալի  վարկեր են տրամադրվել, օժանդակություն։ Գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որ այլընտրանք չունի գյուղացին։ Բայց որ ասում են աճ գյուղատնտեսության ոլորոտում, միայն թողարկված արտադրանքի ծավա՞լն է։ Մի բան է, եթե նաև իրացված ծավալն է,  պետք է  գնահատենք, հասկանանք՝ գյուղացին ինչ եկամուտներ ունի, որովհետև գյուղացիական տնտեսությունը կարող է արտադրել, բայց  իրացված ծավալը էապես տարբերվի արտադրած ծավալից։ Օրինակ,  ինձ համար շատ կարևոր է, գյուղատնտեսության աճի ազդեցությունը գյուղացիական տնտեսությունների եկամուտների վրա, այդ գնահատումը մենք չունենք։ Ինձ համար շատ կարևոր է, որ գյուղացիական տնտեսությունը պարտքերը փակի, խնդիրները լուծի։ Եվ երկրորդը՝ այդ աճը գյուղատնտեսության որ ոլորտին է վերաբերում՝ անասնապահության, մշակաբույսերի… Պետք է գնահատել, թե գյուղացիական տնտեսությունները  ինչքան են կարողացել արտահանել, որովհետև արտահանումից հետո կոնկրետ գումար է լինում տնտեսության մեջ։

-Պարոն Մելքումյա՛ն,  Դուք տեսնո՞ւմ եք քայլեր, որոնք իսկապես կապահովեն վարչապետի խոստացված 4.1 տոկոս տնտեսական աճը։

-Եկեք սև ու սպիտակով չնայենք։ Ամբողջ աշխարհում գնում են գործընթացներ։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կարող է, թե ոչ՝ իրեն պետք է հարցնեք, բայց ինչ որ ջանքեր իր կողմից զգում եմ։ Հովիկ Աբրահամյանն էլ այլընտրանք չունի, նա պետք է ցույց տա աշխատանք, քանի որ մեծ բեռը դրված է Հովիկ Աբրահամյանի վրա։ Եթե նայեք ծրագրեր կան, բայց դա վստահություն առաջացնո՞ւմ է  ներդրողների մոտ, որ Հայաստանում գումար ներդնեն։ Դրա համար ես կառավարությանն առաջարկում եմ, որ լավ զբաղվի տնտեսական ակտիվության, ներդրումների ներգրավման քարոզչությամբ,  հատկապես վերջինը շատ  պակասում է։  Կառավարությունը պիտի նպաստի ինվեստիցիոն հոսքերի ներգրավման լուրջ քարոզչության ու վստահության միջավայրի ձևավորմանը։

-Իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե եթե մի փոքր էլ տնտեսական ակտիվություն կա, ապա դա պայմանավորված է ԵՏՄ մտնելով։ Համամիտ ե՞ք։ 

-Պետք  է ասեմ, որ դեռ շատ շուտ է դա գնահատելու համար,  վեց ամսվա կտրվածքով դա չես կարող գնահատել, քանի որ ԵՏՄ-ի հիմնական դերակատար Ռուսաստանում էլ անկումային վիճակում է տնտեսությունը։ Ես կողմ եմ քվեարկել, որ ԵՏՄ անդամգրվենք և մեծ շուկայի հնարավորությունը  գնահատենք, քանի որ միայն ապրանքների արտահանում-ներկրումը չէ։ Հեռանկարային եմ համարում մի շարք ոլորտներում։

Կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագնի  բարձրացված 7 դրամը սուբսիդավորում է Որոտան  ՀԷԿ կասկադի վաճառքից ստացված գումարի  հաշվին,  մինչդեռ նախկինում վստահեցնում էր, որ չի լինելու պետբյուջեի հաշվին։ Արդյոք դա կրկին բյուջեի  հաշվին չէ՞։

-Որոտանի միջոցները կոչվում են արտաբյուջետային միջոցներ։ Եթե մասնավորեցում է լինում, մասնավորեցման ժամանակ գումարը գնում է բյուջում, այսպես ասած, հատուկ հաշվի համարին, որը ընթացիկ ծախսերի հետ կապ չունի, դա արտաբյուջետային միջոց է։ Խնդիր չեմ տեսնում։

Սահմանադրական փոփոխությունների նախագծի 15 գլուխը հրապարակված է, համամասնական ընտրակարգը հաստատվում է։  Ձեր դիրքորոշումը դեռ նո՞ւյնն է։ 

-Այն ինչ որ կապված չէ կառավարման մոդելի հետ, որևէ մեկը դեմ չի, որ բարեփոխվեն, բայց կառավարման մոդելի  փոփոխության հետ կապված՝ Բարգավաճ Հայաստանի տեսակետը չի փոխվել։ Մենք ունենք մտահոգություններ, ռիսկեր, ներքին և արտաքին կայունության ապահովման  խնդիրների հետ կապված, մենք հասկացանք, որ Գերմանիայի ու Իսրայելի մոդելն է գործելու, բայց  բոլոր դեպքերում իմ մտահոգությունը՝ անձամբ իմը, դեռ  մնում է։

Որպեսզի չլինի միակողմանի, ասում եմ՝ մոդելի հետ կապված՝ մարդու ազատությունների, դատական համակարգի բարելավման վերաբերյալ խնդիր չեմ տեսնում։ Ուղղակի կառավարման մոդելին մենք դեմ ենք, բայց վերջնական կարծիքը կուսակցության խորհրդում կքննարկենք, կհայտնենք։

Նախկինում  դեմ էիք, քանի որ Ծառուկյանը պայքարում էր  նախագահի աթոռի համար,  հիմա ի՞նչն է խնդիրը։

– Ընդհարապես «Բարգավաճ Հայաստանը» անձերով, անհատներով չի նայում։ Ունի ծրագրային դրույթներ և դրանով է նայում։ Ցանկացած կուսակցություն ուզում է գալ իշխանության, եթե ոչ, ուրեմն պետք է քաղաքական դաշտից հեռանա։ Բայց մենք ասում էինք, որ Հայաստանի հիմնական պրոբլեմը Սահմանադրական  փոփոխությունը չէ, կային սոցիալական տնտեսական լուրջ խնդիրներ, մարտահրավերներ, որոնց Սահմանադրությունը չի խանգարում։ Եկեք մեկը մյուսին չհակադրենք։ Սահմանդրական բարեփոխումները  չեն հակադրվում այսօրվա խնդիրներին։ Եթե Սահմանդրությունը փոխվի,  սոցիալական տնտեսական կյանքը կփոխվի՞, ոչ։ «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը կառավարման համակարգի հետ կապված չի փոխվել։ Պաշտոնական կարծիքը կհայտնենք քաղաքական խորհրդում քննարկումից հետո։

-Ինչպես եք վերաբերում, որ  Ձեր  խմբակցության պատգամավորները, նախկին կուսակիցները,  ովքեր ամիսներ առաջ  խիստ քննադատության էին եթարկում  Սերժ Սարգսյանին, վերջերս հանդիպել են և փորձել իրենց ապագան հստակեցնել։

– Այդ հարցը իրենց պետք  է ուղղեք։ Ես այդ մասին ոչինչ չեմ կարող ասել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում