Sunday, 12 07 2026
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին

«Հովիկ Աբրահամյանը ինձ համար բարի կերպար է». Արագած Ախոյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վերջերս Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ոչինչ չի փոխվել, անգամ չի հստակեցվել քաղաքական ներկապնակում անկուսակցականների տեղն ու դերակատարումը։ Եվ քանի որ ոչ մի կուսակցության հետ ԲՀԿ-ն լքածները չեն կարողանում որևէ քննարկում անել, նախաձեռնել են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ։

Ախոյանը ընդգծում է, որ այդտեղ որևէ արտառոց բան չկա, քանի որ ծայրահեղ ընդդիմադիր ուժերն էլ են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ։ Քաղաքական լուսանցքում չհայտնվելու հարցերն են քննարկել, ՀՀԿ ցուցակ մտնելու առաջարկ էլ դեռ չեն ստացել։

Սահմանադրական փոփոխությունների նախագծից դեռ տեղյակ չէ Ախոյանը, սակայն Վենետիկի հանձնաժողովի՝ միասեռ ամուսնությունների օրինականությունը չսահմանափակելու առաջարկին վատ է վերաբերվում։

«Ես նաև աշխատում եմ ուղղափառ երկրների միջպառլամենտական վեհաժողովում, և իմ առաջին իսկ գործուղման ժամանակ՝ Վառնայում, էն ժամանակ եվրաինտեգրման ուղղությունը ակտուալ էր, ԵՏՄ մտնելու խնդիր չկար, ես ասացի, եթե այդ ճանապարհին մենք պետք է կորցնենք մեր ազգային տրադիցիոն արժեքները և գնանք եվրոպական նոր արժեքների հետևից, նման եվրաինտեգրում մեզ պետք չի։ Վենետիկի հանձնաժողովը թող իր բարքերը թելադրի Վենետիկի սահմաններում կամ դրանից դուրս։ Մեզ հարիր չէ, մենք ավանդապաշտ ազգեր ենք և նման հարց չենք կարող քննարկել»։
Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք՝ նորմա՞լ է համարում, որ «Որոտանի կասկադի» վաճառքից ստացված հասույթից փոխհատուցում են ՀԷՑ-ի պարտքերի պատճառով էլէներգիայի բարձրացված սակագինը։

«Դա պետության, կառավարության խնդիրն է, իրենք ավելի լավ գիտեն, տնտեսագետներ են, երկիր են ղեկավարում, ես վարչապետին շատ հարգում եմ, զգում եմ դրական փոփոխություններ և համոզված եմ՝ դեպի լավ վեկտրով է տանում երկրի տնտեսությունը»։ Մեր հակադարձմանը, թե երկրի տնտեսական վիճակը հակառակի մասին է փաստում, ասաց. «Դա դեռ ոչ ոք չի կարող ասել, դեռ շուտ է խոսել դրա մասին, բայց որ կա որոշակի դրական փոփոխություն, թեկուզ խարիզմատիկ փոփոխություն, դա արդեն ակնհայտ է, գոնե տեղայնացված լուծումներ ենք ստանում, այլ ոչ կոսմոպոլիտ, դա շատ կարևոր է, էլի եմ կրկնում մենք ավանդապաշտ ազգեր ենք, հաճախ եվրաօրենքներով առաջնորդվել չեմ կարող, բաներ կան, որոնք ադեկվատ լուծման կարիք ունեն, անկախ նրանից՝ օրենքով է, թե անօրինական, բայց ճիշտ ղեկավարի որոշումը շատ կարևոր է»։ Ախոյանը ընդգծեց, որ խարիզմատիկ ասելով՝ նկատի ունի, որ իր համար բարի կերպար է Հովիկ Աբրահամյանը և տնտեսության ղեկավարի հոգեբանություն ունի։

Նախկին վարչապետի մասին թեև խուսափց անվանական խոսել, բայց ակնարկեց. «Ֆինանսական հոգեբանությամբ մարդը չի կարող տնտեսություն զարգացնել, բանկիրի հոգեբանությունը թղթերի կոմբինացիաների արդյունքում փող վաստակելն է»։ Արագած Ախոյանը չուզեց բարիի մասին իր պատկերացումը խաթարել, երբ հարցրինք՝ ինչ կասի, այն մասին, որ այդ կերպարի պարագայում երկրի տնտեսության վիճակը վատանում է, քաղաքացիներն արտագաղթում են։ Ախոյանը դա պայմանավորեց համաշխարհային ճգնաժամով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում