Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Խերդան Շաքիրին կարիերան կշարունակի անգլիական «Սթոք Սիթի»-ում:
23-ամյա շվեյցարացու տեղափոխության համար, ինչպես հայտնում է ESPN-ն, անգլիական ակումբը կվճարի 12 միլիոն ֆունտ: Շաքիրին այսօր արդեն հաջող բուժզննում է անցել և պատրաստվում է պայմանագիր կնքել «Սթոք»-ի հետ:
Հավելենք, որ Շաքիրիին երեկ նկատել էին «Սթոք»-«Լիվերպուլ» հանդիպման ժամանակ տրիբունայում:









































