Saturday, 18 07 2026
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան

«Շենգավիթ» ԲԿ-ի հայտարարությունը ծննդկան Մերի Մարգարյանի մահվան միջադեպի մասին

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել «Էրեբունի» բժշկական կենտրոնում երկու օր առաջ ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առիթով, ով ինչպես ավելի վաղ հայտնել էինք «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել հենց «Շենգավիթից» ԲԿ–ից:

Շենգավիթի ԲԿ-ի տնօրինությունը հայտարարում է, որ ծննդկանին տեղափոխել են ախտորոշումը հերքելու կամ հաստատելու և հետագա բուժումը կազմակերպելու նպատակով:

Ներկայացնում ենք «Շենգավիթ» ԲԿ–ի տնօրինության տարածած հայտարարությունը տեղի ունեցածի շուրջ ամբողջությամբ.

«Հղի Մերի Վաղինակի Մարգարյան, 26 տարեկան, «Հղիություն 35 – 36 շաբաթական, ձախակողմյան պիելոնեֆրիտ, սուր ռեսպիրատոր հիվանդություն, հղիների անեմիա» ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ հղիների պաթոլոգիայի բաժանմունք ս. թ. հուլիսի 26-ին, ժամը 16։20-ին, բավարար վիճակում։ Ընդունման պահին հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, ձախ գոտկային շրջանում բութ ցավերից, բարձր ջերմությունից։ Հոսպիտալացման պահից սկսվել է դեզինտոկսիկացիոն, ինֆուզիոն, հականեմիկ և հակաբակտերիալ բուժում։

Հոսպիտալացման հաջորդ օրն առավոտյան հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, հևոցից, հաճախշնչությունից, հազ չի նշել, ջերմությունը եղել է 37,8oC։ Այդ կապակցությամբ քանիցս զննվել է մասնագետների կողմից, իրականացվել են լաբորատոր և թոքերի ռենտգեն–հետազոտություններ, որոնց արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերվել։

Քիչ ուշ անալիզներում փոփոխությունների գրանցման կապակցությամբ հրավիրվել է կոնսիլիում, որոշվել է իրականացնել հեպատոլոգի և նեյրոօֆթալմոլոգի խորհրդատվություն։ Վերջինիս զննման արդյունքում կասկածվել է սուբարախնոիդալ արյունազեղում, ինչի պատճառով էլ որոշվել է հղիին տեղափոխել բազմապրոֆիլային բուժհաստատություն` ախտորոշումը հերքելու կամ հաստատելու և հետագա բուժումը կազմակերպելու նպատակով։

Ժամը 15։00 հիվանդը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ «Շենգավիթ» ԲԿ-ն մինչ քննության ավարտը այսուհետ ևս զերծ կմնա մեկնաբանություններից։ Մենք շահագրգռված ենք փաստերի օբյեկտիվ, անաչառ լուսաբանման և պարզաբանման մեջ։ Տեղի ունեցածի առիթով մենք հայտնում ենք մեր խորը ափսոսանքը և ցավակցում ենք ընտանիքին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում