Friday, 24 07 2026
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

Թևոսիկի եղբոր սպանության գործով դատական նիստը թեժ ընթացք է ստանում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործի դատական քննությունը:

46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին:

Բացի այդ, Իսրայել Սարգսյանը, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել, կրել ու գործադրել է «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք:

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողի՝ Մովսես Ներսիսյանի դիակը հայտնաբերված չէ:

Նախորդ նիստին ամբաստանյալի պաշտպանը պահանջել էր, որ այս գործով երկրորդ մեղադրյալ Տիգրան Ասատրյանը անպայման ներկայացվի դատարան:

Ամբաստանյալ Իսահակ Սարգսյանի դեմ մեղադրական ցուցմունք տված Տիգրանը մեղադրվում է սպանության մասին իմանալ-չհայտնելու համար: Գործով նա մեղադրյալի կարգավիճակ ունի, բայց նրա մասն անջատվել է Իսահակի մասից: Նրա խափանման միջոցը կալանավորումը չէ, Տիգրանն ազատության մեջ է:

Նա այս գործի շրջանակներում մեկ անգամ ներկայացել է դատարան, հարցաքննվել է: Պնդել է իր նախաքննական ցուցմունքները: Որպես մեղադրյալ՝ օգտվել է իր իրավունքից ու հրաժարվել է պատասխանել հարցերին:

Իսահակ Սարգսյանի շահերի պաշտպանը հայտարարել էր, որ մինչև Տիգրան Ասատրյանը չներկայանա դատարան, ինքը ոչ մի վկայի հարց չի տալու. «Եթե Ասատրյանը փախչում է, թող կալանավորեն, եթե մեղադրյալ է, թող բերեն, մեղադրյալն ո՞վ է, որ դատարան չի գալիս…»:

Այսօր դատարան էր ներկայացել Տիգրան Ասատրյանը:

Կրքերի պարբերաբար շիկացման պայմաններում ընթացավ Ասատրյանի լրացուցիչ հարցաքննությունը:

Նա հայտարարեց, որ ինքը Թևոսիկի ընտանիքի հետ մինչև այժմ էլ լավ հարաբերությունների մեջ է: Զայրանալով Իսրայելի հնչեցրած հարցերից՝ Տիգրան Ասատրյանը, որ պարբերաբար կրկնում էր, թե ոչ մի հարցի չի պատասխանելու, բայց, այնուամենայնիվ, երբեմն չէր դիմանում ու խոսում էր, ասաց. «Ես էդ ընտանիքին հիմա էլ եմ նվիրված, եթե ուզում ես ցեխ քսես էդ հարաբերությունների վրա, չի ստացվի…»:

Իսրայելը շարունակում էր հարցնել. «Ինչքանո՞վ ես նվիրված եղել Թևոսի ու նրա ախպոր՝ Արթուրի ընտանիքներին… Մարդիկ լսում են, հարցեր են առաջանում…»:

Տիգրան Ասատրյանը պատասխանեց. «Թող մարդիկ իմանան…»:

«Հիմա ավելի շատ ումի՞ց ես վախենում՝ Թևոսի՞ց, թե՞ Մոսոյից»,- հարցրեց ամբաստանյալը:

«Ես ոչ մեկից չեմ վախենում: Դո՞ւ ումից ես վախենում»,- հարցրեց Տիգրան Ասատրյանը:

«Իմ Աստծուց»,- պատասխանեց ամբաստանյալը:

«Ունե՞ս»:

«Կասկածող եմ ման գալիս… Մարդիկ կուրսի են որը որից հետո ա, փակագծերը պիտի բացվեն…»,- ասաց սպանության կազմակերպման ու սպանության համար մեղադրվող ամբաստանյալը:

Տիգրան Ասատրյանի հարցաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում