Sunday, 12 07 2026
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Արգենտինայի դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կշարունակվեն, նաև հույս է հայտնել, որ շնորհիվ դեսպանի գործուն աջակցության` նոր խթան կտրվի երկու մայրաքաղաքների միջև գործնական հարաբերություններին: Առանձնակի կարևորելով դեռևս 2000թ.-ին Երևանի և Բուենոս Այրեսի միջև ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման մասով փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար:

«Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է նաև գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը: Երևանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն դեսպան, ակնկալում եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ նոր թափ կհաղորդենք Երևանի և Բուենոս Այրեսի միջև գործընկերային երկուստեք կապերին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ–ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր հերթին, կարևորելով Երևանի քաղաքապետի համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Բուենոս Այրեսի միջև առավել առարկայական փոխգործակցություն ծավալվի:

«Քաղաքների խնդիրներն իսկապես համանման են, և ես համամիտ եմ Ձեզ հետ, պարոն քաղաքապետ, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցություն ծավալելով` դրանց լուծումն առավել հեշտ է դառնում: Եվ վստահեցնում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը` երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ, և արդեն առաջիկայում մենք կքննարկենք կոնկրետ ծրագրեր իրականացնելու հեռանկարները»,- նշել է դեսպանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գոնզալո Ուրրիոլաբեիտիային մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ ևս ընդգծել, որ քաղաքապետարանը կարևորում է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը և, ըստ այդմ, իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է օժանդակելու Երևանի հետ Բուենոս Այրեսի փոխշահավետ համագործակցության, զբոսաշրջության զարգացման ու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում