Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Նոր իրականություն Ղարաբաղյան խնդրում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը այսօր հանգրվանել է Բաքվում, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի իշխանություններին: Հուլիսի 20-ին, այսինքն՝ շաբաթվա սկզբին, նրանք Երևանում էին իշխանություններին հանդիպում: Բաքու մեկնելուց առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը շատ ակտիվ է այս փուլում, հայտարարել է, որ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը վճռականություն ցուցաբերեն:

Նման հայտարարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նորություն չէ, սակայն, ամեն անգամ նման հայտարարություններից հետո հարց է առաջանում, թե գուցե այս անգամ կարգավորման գործընթացում հակամարտող կողմերի առաջ դրված է ինչ-որ փաստաթուղթ կամ որևէ նոր առաջա՞րկ: Այնուամենայնիվ, այսօր որևէ նախադրյալ չկա կարծելու, որ Բաքվի և Երևանի առաջ որևէ նոր խնդիր կա, և, ամենայն հավանականությամբ, գլխավոր հարցը շարունակում է լինել լարվածության նվազեցումը կամ գոնե հետագա աճի բացառումը, առավել ևս պատերազմական մասշտաբային գործողությունների տեսքով:

Այս խնդիրը ԱՄՆ և մյուս համանախագահների ջանքերով միանգամայն լուծելի է, սակայն ամենևին ոչ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնք կրկնվում են որոշակի պարբերականությամբ: Ավելին՝ նույնիսկ չպետք է բացառել, որ ավելի լայնածավալ խախտումները կանխարգելելու համար համանախագահները ինչ-որ իմաստով համակերպվեն այն մտքին, որ տեղի են ունենալու, այսպես ասած, լոկալ խախտումներ ու սադրանքներ:

Պետք է խոստովանել, որ այս մակարդակը իսկապես անվերահսկելի է, քանի որ այստեղ կան բազմաթիվ նուրբ թելեր, որոնք հնարավոր է կառավարել միայն համանախագահ երկրների քաղաքական լիակատար համաձայնության պայմաններում: Մեղմ ասած, դժվար է հավատալ, որքան էլ հնչեն հայտարարություններ, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը այս առումով ունեն նմանօրինակ հանգամանալից փոխհամաձայնություն: Խնդիրներն ու շահերն այստեղ այնքան խորքային տարբերություն ունեն, որ նույնիսկ լայնածավալ պատերազմի բացառման հարցում համաձայնությունը կարող ենք համարել անակնկալ, իհարկե, լավ անակնկալ: Իսկ ահա ավելի լոկալ, ավելի նեղ շրջանակներում առկա իրողությունները հուշում են, որ, ըստ էության, տեղի է ունեցել իրավիճակի փոփոխություն, որի հետ Մինսկի խմբի համանախագահները, ամենայն հավանականությամբ, կա՛մ լռելյայն, կա՛մ էլ պարզապես քննարկումների արդյունքում եկել են համաձայնության: Եվ այս իմաստով շատ մեծ է հավանականությունը, որ նմանօրինակ մակարդակում հրադադարի պերմանենտ խախտումներն այլևս ոչ թե իրականությունից որոշակի շեղում են, այլ հենց կազմում են իրականությունը, որում մենք ստիպված ենք լինելու ապրել հավանաբար բավական երկար ժամանակ: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ մենք պետք է ապրենք այդ նոր իրականությանը համարժեք խաղի կանոններով, ինչը առաջին հերթին նշանակում է, որ Հայաստանի համար սրվում է, այսպես ասած, խաղաղության մրցակցությունը:

Խնդիրն այն է, որ նոր իրականությունը, մեծ հաշվով, բավական ծախսատար և ռեսուրսային է լինելու բոլոր առումներով, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է իր տնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնի այդ նոր իրականության պահանջներին: Իսկ դրա համար ակնհայտ է, որ պետք է փոխվեն տնտեսության ողջ բնույթը, հարաբերությունները, մոտեցումները, քանի որ առկա համակարգը լիովին սպառել է իրեն և ներկայիս տնտեսությամբ ու դրա տրամաբանությամբ կատարվող քայլերով Հայաստանը ոչ մի շանս չունի նոր իրականությունում մրցունակ լինելու համար: Դա էլ իր հերթին նշանակում է, որ դրան հաջորդող իրականությունը և՛ շատ չի ուշանա, և՛ միաժամանակ շատ ավելի ծանր կլինի Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում