ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է արել Twitter-ի իր միկրոբլոգում։ Ուորլիքը հայտնել է, որ այսօր Բաքվում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Ուորլիքը հավելել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով հնարավոր է կարգավորել, եթե կողմերը պատրաստ լինեն և ցուցաբերեն կամք։










































