Sunday, 12 05 2024
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում

Ինչի՞ կհանգեցնի Սյունիքի արոտները վարձակալության տալը՝ ըստ Արթուր Բաղդասարյանի. մամուլ

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում բուռն քննարկվում է Սյունիքի մարզի արոտավայրերից երկարատև ժամկետով Իրանի Իսլամական Հանրապետությանը նշանակալի չափի հողատարածքներ վարձակալության տալու մասին: «Առավոտը» Ազգային անվտանգության խորհրդի քարտադար Արթուր Բաղդասարյանին, որպես անվտանգության խնդիրներին քաջածանոթ անձ, խնդրեց մեկնաբանել հարցը:

Արթուր Բաղդասարյանի խոսքով. «Սյունիքի մարզը գյուղատնտեսական կենդանիների խտությամբ և կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ծավալներով հանրապետությունում առաջատար դիրք է գրավում: Մարզում աճող բուսատեսակներից շատերը գրանցված են Կարմիր գրքում, իսկ որոշները համարվում են էնդեմիկ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզում գյուդկենդանիների և կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ծավալները զգալիորեն ավելացնելու համար առկա է իրատեսական բնատնտեսական մեծ ներուժ, այնինչ 1980-ականների համեմատությամբ Սյունիքում խոշոր եղջերավոր անասնագլխաքանակը նվազել է առնվազն երկու, իսկ մանր եղջերավորինը՝ գրեթե երեք անգամ: Այդ իսկ պատճառով, ելնելով նաև Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման ռազմավարական մոտեցումներից, հարցն առավել կարևորվում է մարզում անասնաբուծության հեռանկարային զարգացման տեսանկյունից: Ինչ վերաբերում է արոտավայրերը վարձակալական հիմունքներով տրամադրելու նախաձեռնությանը, ապա պետք է նշեմ, որ խոսք է գնում մանր եղջերավոր կենդանիների արածեցման համար իրանական կողմին շուրջ 50 հազար հեկտար տրամադրելու շուրջ ընթացող բանակցությունների մասին, որը հղի է կանխատեսելի հեռանկարային և երկարաժամկետ բացասական հետևանքներով»:

Թե ինչ բացասական հետևանքների մասին է խոսքը և ինչի այն կարող է հանգեցնել՝ Արթուր Բաղդասարյանը նշեց. «Առաջին հերթին պետք է նկատել, որ համաձայն պաշտոնական տվյալների՝ մարզում 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ բուծվել են 52.5 հազար գլուխ խոշոր և 86.3 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանիներ: Անասնաբուծության զարգացման և վերջին տարիներին անասնագլխաքանակի աճի միտումների հիման վրա հնարավոր է հստակ կանխորոշել առաջիկա 10 տարիների ընթացքում մարզում անասնագլխաքանակի աճի տեմպերը, ինչը միտված է երկրի պարենային անվտանգության ապահովման ռազմավարության իրականացմանը: Բացի այդ, մարզի մի հատվածի չօգտագործվող արոտավայրերը, որպես այլընտրանքային արոտավայրեր, հնարավոր է օգտագործել նաև Վայոց ձորի և հանրապետության ինտենսիվ երկրագործության տարածաշրջանների անասնագլխաքանակի արածեցման համար: Իսկ նախաձեռնության իրագործումը նախ և առաջ կհանգեցնի մարզի արոտավայրերի գերծանրաբեռնվածության առաջացմանը, իմ կողմից նշված բացառիկ բուսատեսակների վերացմանը և ի վերջո՝ բնապահպանական իրավիճակի վատթարացման վտանգի:

Հաջորդը՝ պետք է նշել, որ 2012 թվականի ընթացքում Հայաստանից Իրան է արտահանվել շուրջ 40.000 գլուխ ոչխար՝ այն պարագայում, երբ իրանական կողմը նախատեսում է Հայաստանում բուծած մոտ նույնքան գլխաքանակը հետագայում ևս արտահանել Իրան, ինչը լուրջ հարված կհասցնի հայկական գյուղացիական տնտեսություններին՝ նրանց զրկելով ֆերմերային տնտեսությունների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող արտահանման հնարավորություններից: Այնինչ, մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ արտահանման հնարավորությունների ապահովման դեպքում տեղական ֆերմերային տնտեսությունների ակնկալվող եկամուտները առնվազն մի քանի անգամ կարող են գերազանցել արոտավայրերը իրանական կողմին վարձակալությամբ տրամադրելու դիմաց սպասվող տարեկան գումարները: Իսկ ինչու չառաջնորդվել այս ճանապարհով, մեր ֆերմերային տնտեսությունների զարգացումն ապահովելու նպատակով հայկական ծագման մանր եղջերավոր կենդանիների արտահանման համար իրանական կողմին առաջարկել և ներկայացնել մարզի սահմանակից տարածքներում համապատասխան սպանդանոցներ կառուցելու համար ներդրումային բիզնես-ծրագրեր և այլն: Մի խոսքով՝ վերլուծելով իրավիճակը և նկատի ունենալով, որ խնդիրը վերաբերում է ՀՀ տնտեսական, բնապահպանական, պարենային անվտանգության ապահովման խնդիրներին, ինքս անթույլատրելի եմ համարում առանց համապատասխան մասնագիտական, վիճակագրական վերլուծությունների և դրանց արդյունքում ծնված գնահատականների հաշվառման, առանց հեռանկարային զարգացման ծրագրային մոտեցումների՝ նման նախաձեռնությունների մեկնարկումն ու իրականացումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում