Monday, 13 07 2026
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել

Ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացի չհանդիսացող, օտարերկրյա «ընտրիչն» ընտրի ՀՀ նախագահին

Նոր Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի հանրապետության նախագահին ընտրում են ոչ թե Հայաստանի հանրապետության քաղաքացիները, այլ ընտրիչների ժողովը: Նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով, միևնույն անձը նախագահ կարող է դառնալ միայն մեկ անգամ։

Ընտրիչների ժողովն իր հերթին կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:

Նոր Սահմանադրության նախնական տարբերակի մեջ նշվում է նաև, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն ինչպես Հայաստանի հանրապետության քաղաքացիները, այնպես էլ Հայաստանի հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրացիները, որոնց 18 տարին լրացած է, և որոնք մշտական բնակություն են ունեցել տվյալ համայնքում:

Չի նշվում սակայն, թե մշտական բնակություն ասելով՝ նոր սահամանդրության հեղինակներն ինչ նկատի ունեն, արդյո՞ք մշտական բնակություն է համարվում վերջին մի քանի տարիների մշտական բնակությունը, ինչպես նախագահի առաջադրման ժամանակ հստակ նշված է «վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում մշտական բնակություն ունենալը պարտադիր է», թե՞ վերջին մեկ տարին է այս դեպքում մշտական բնակություն համարվում:
Ստացվում է, որ Հայաստանի հանրապետության նախագահին հեշտությամբ և իշխող կուսակցությանը քաջածանոթ մեթոդներով կարող են ընտրել օտարերկրյա քաղաքացիներ, Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ամբողջ կյանքը Հայաստանի համար մատը-մատին չեն տվել, բայց վերջին, ենթադրենք մեկ տարվա ընթացքում տվյալ համայնքում մշտական բնակություն են ունեցել, դարձել համայնքապետ՝ այն է ընտրիչ, ապա նաև մասնակցել նախագահի ընտրությանը:

Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքն այս հարցի շուրջ միանշանակ չէ: Ոմանց կարծիքով՝ Հայաստանի հանրապետության նախագահին պետք է ընտրեն միայն Հայաստանի քաղաքացիները և ոչ հավելյալ մարմիններ, որոնց մեջ մանավանդ կարող են ընգրկված լինել օտարերկրյա քաղաքացիներ։

Սփյուռքի ավանդական կուսակցությունները՝ Հայ Յեղափոխական դաշնակցությունը, Հնչակյան կուսակցությունը և Ռամկավար-ազատական կուսակցությունները ևս այս հարցի շուջ միանշանակ տեսակետ չունեն: Տեղի Դաշնակցությունը միանշանակ պաշտպանում է սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը: Հնչակյան կուսակցության Լիբանանի կառույցից, օրինակ, նշում են, որ սա միայն Հայաստանի ներքին խնդիրն է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բրյուսելի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանն ասաց, որ կան երկրներ, որոնց քաղաքացիները, որոնք դրսում են, կարող են դեսպանատների միջոցով մասնակցել նախագահական ընտրություններին, և դա, նրա կարծիքով, դրական կլիներ նաև Հայաստանի դեպքում: Մինչդեռ Հայաստանում իրավիճակն այլ է, ընտրելու են ոչ թե դրսում ապրող ՀՀ քաղաքացիները, այլ մարդիկ, որոնք Հայաստանի քաղաքացի էլ չեն:

Լիբանանում լույս տեսնող «Արարատ» թերթի խմբագիր Ահարոն Շխրմտյանի կարծիքով՝ Հայաստանի հանրապետության նախագահին պետք է ընտրեն միայն Հայաստանի քաղաքացիները։ Նրա կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք, օտարեկրացիները և առհասարակ սփյուռքը Հայաստանի ներքին կյանքին, ներքաղաքական խնդրին և մանավանդ այսպիսի պատասխանատու հարցում որևէ դերակատարություն և մասնակցություն չպետք է ունենան:

«Մի փոփոխություն, որ կատարվում է անհասկանալի պայմաններով և իր մեջ բազմաթիվ բացեր ու անհասկանալի կողմեր է պարունակում, ողջունելի չէ: Այն, ինչ արվում է հանուն Հայաստանի, պետք է լինի թափանցիկ, առանց բարդությունների և ժողովրդի համար ընկալելի ու հասկանալի լինի դրա նպատակը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում