Monday, 13 07 2026
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP

Ծոմակը շոկ է ապրել` իմանալով, որ ՀՅԴ-ն միացել է Րաֆֆի Հովհաննիսյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է DIY ակումբի նախկին տնօրեն, «Պինցետ» պանկ խմբի մենակատար Ծոմակ Օգանեզովան

-Ծոմակ, ո՞ր փուլում է DIY ակումբի գործը: Հիմա, երբ Շվեդիայում եք, ո՞վ է զբաղվում այդ գործով:

-DIY-ի գործով ակտիվորեն զբաղվում է PINK Armenia (Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք) ՀԿ-ն: Վերջապես երկու շաբաթ առաջ գործը մտավ դատարան, մինչև հիմա նախաքննության փուլում էր, բայց PINK Armenia-ի ջանքերի շնորհիվ այն մտավ դատարան: Նախ նամակ գրվեց դատախազին, որ աշխատանքներ չեն իրականացվում կատարվածը բացահայտելու ուղղությամբ, նար նշվեց, որ երկարաձգումը հիմք է տալիս մտածելու, որ կոռուպցիայի հոտ է գալիս այս ամենից: Այնպես որ որևէ հնարավորություն չունեն փախչելու, ինչքան էլ մեծ լինի ցանկությունը: Եթե գործը չբացահայտվի, մեղավորներն իրենց պատիժը չստանան, սա ցույց կտա, որ Հայաստանը որևէ ապագա չունի:

-Հետևո՞ւմ եք Հայաստանում ծավալվող իրադարձություններին, արդյոք փոփոխությունների հնարավորություն նկատո՞ւմ եք:

-Հայաստանում ծավալվող իրադարձություններին հետևել եմ և հետևում եմ անընդհատ՝ ուղիղ հեռարձակմամբ: Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ոգևորվածությունս մեծ է : Նա բարի է, խելացի, սիրո հատկություններ ունի, այդ սերը տարածվում է մարդկանց վրա, մարդկանց ոգեշնչում է: Րաֆֆին իր ելույթներում շատ հստակ, պարզորոշ խոսում է օրենքի մասին : Նա հստակ ասում է, որ յուրաքանչյուր անձ, որը սխալ է գործել որևէ մեկի նկատմամբ, պատասխանատու է օրենքի առաջ: Բայց ես շոկ ապրեցի, երբ պայքարի երրորդ օրը նա ասաց, որ Դաշնակցությունը միանում է շարժմանը: Ես սրա հետ կապված խնդիր ունեմ, քանի որ ես Րաֆֆի Հովհաննիսյանին ընկալում եմ մեկը, ով կարող է փոփոխություններ իրականացնել Հայաստանում, և ես չեմ կարող հասկանալ մի բան՝ ինչպե՞ս է Դաշնակցությունը միանում Րաֆֆիին: Եթե Րաֆֆին ասում է, որ յուրաքանչյուր մարդ, ով բռնություն է կիրառում մարդկանց նկատմամբ, պետք է պատժվի, խոսում է ֆաշիզմի, բռնության դեմ, ասում, որ յուրաքանչյուր ոք, ով կխոչընդոտի դիմացինի ազատությունը, պետք է պատասխան տա օրենքի առջև, մինչդեռ Դաշնակցության մեջ կան մարդիկ (Արծվիկ Մինասյան, Հրայր Կարապետյան), ովքեր պետք է պատասխանատվություն կրեն, այդքանով հանդերձ Րաֆֆին միանում է Դաշնակցությանը, որ ի՞նչ անի: Միանում է նրանց, ովքեր քաջալերում և աջակցում են բռնություն անողների՞ն, ովքեր ատելության հողի վրա նման ակցիանե՞ր են կազմակերպել: Այդ տեսակի մարդկանց, որոնց Դաշնակցությունը քաջալերում և օգնում է և մեդիայով խոսում է նրա մասին, որ, այո, տղաները ճիշտ են արել, որ պայթեցրել են DIY-ը, որովհետև Ծոմակի նմանները պետք է վերանան:

Ի դեպ, Արամեի և Համբիկի պարսկահայ պապիկը, որը բնակվում է Սպահան քաղաքում, տեղի Դաշնակցության բարձր դիրք ունեցողներից է: Ինքս վստահ եմ, որ նա ներդրում է ունեցել այն հարցում, որ Արծվիկը և մյուս մեկը կարողանան փողով նախ ազատեն, հետո էլ ամբողջ դատական գործընթնացը կոռուպցիոն ռիսկի մեջ պահեն: Հսկայական գումարներ են ներդրել, որ իրենց ֆաշիստ զավակներն ազատության մեջ լինեն, և հիմա պետք է պահանջել, որ այդ մարդիկ ազատությունից զրկվեն որոշ ժամանակով: Նրանք պետք է պատժվեն: Ես ուզում եմ, որ Րաֆֆին, որ հայտարարում է՝ ո՛չ բռնությանը, պահանջի նաև բռնության հայտարարություն անողներին պատժել, այլապես ես Րաֆֆիի յուրաքանչյուր ասած խոսքը երբեք չեմ կարող լուրջ ընդունել:

Ի դեպ, ակումբը պայթեցնելուց հետո այն քիչ քաղաքական գործիչներից էր Րաֆֆի Հովհաննիսյանը, որն իր աջակցությունը հայտնեց: Նրա հետ էր նաև Զարուհի Փոստանջյանը:

-Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն այս քայլերը չանի, ինքը բռնության մշակույթի զո՞հ կդառնա:

– Հետաքրքիր հարց է. ոչ թե բռնության մշակույթի զոհ կդառնա, այլ կդառնա մեկը, ով ուղղակի խոսում է: Պետք է պատժել այն մարդկանց, ովքեր իմ և շատ-շատերի վտարանդի լինելու պատճառ են հանդիսացել, որոնք հայտնվել են օտարության մեջ, տուն ու տեղ են լքել մարդասպանների կառավարող երկրում, բռնություն և ատելություն են տարածել: Իմ պահանջը Րաֆֆիից դա է: Իսկ քանի դեռ ֆաշիստական ռեժիմ է, չեմ կարող գալ:

Ինձ ստիպել են, որ ես հեռանամ, ինձ ու քրոջս թե Facebook-ով, թե մեդիայով, ինչպես նաև DIY ակումբի պատերին գրելով խոչընդոտել են և սպառնացել, որ կամ մի օր կվառեն, կամ կսպանեն, կամ էլ հեռացիր այս երկրից: Քանի դեռ Սերժն է կառավարում,  ոչ մեկը հետ չի կարող վերադառնալ երկիր…

Ուզում եմ՝ բոլոր քաղաքական գործիչները հիշեն, որ գոյություն ունի Չարի վերջը: Թող մեկ անգամ կարդան. վստահ եմ, որ տեսել են: Եվ հիշեն նաև «Ոսկե Անտիլոպա» մուլտֆիլմը, որ կարող են ուղղակի քար դառնալ:

-Հնարավո՞ր է՝ Րաֆֆի Հովհաննիսյանի իշխանության գալով Հայաստան գաք:

-Ես նորից եմ ասում՝ ես երբեք չեմ ցանկացել հեռանալ Հայաստանից, բայց Հայաստանի ժողովուրդը շատ պահպանողական է: Ես մինչև հիմա ուզում եմ հետ գալ, ես տուն ունեմ, տեղ ունեմ, ընկերներ ունեմ և շատ կարոտում եմ: Ինչքան էլ հիասթափություններ են եղել, միևնույն է, կարոտում եմ: Ոչ մեկը մինչև հիմա չի կարող իմանալ՝ ինչ ապրումներ եմ ունեցել, ինչ է եղել, որովհետև շատերն ուղղակի մկան պես ծակը մտան՝ չիմանալով Ծոմակն ինչ եղավ:

Ի դեպ, ուզում եմ նշել, որ ինձ դուր են գալիս Հայաստանում ուսանողական շարժումները, երբ ուսանողը դուրս է գալիս պայքարի, որովհետև 20 տարի կեղծ ընտրություններ են եղել, և հիմա շատերն են իրական ձայների համար ոտքի կանգնել: Նույն կերպ խրախուսելի են քաղաքացիական հանրության շարունակվող ակցիաները, օրինակ, մարտի 8-ի կապակցությամբ: Բռավո աղջիկներին՝ վերաիմաստավորելու մարտի 8-ը. ես սիրում եմ ծաղիկներ, բայց նախընտրում եմ հեղափոխություն:

Հայաստանում հեղափոխություն պետք է սկսել դասադուլներից, սուպերմարկետներից չօգտվելու ձևերից և նմանատիպ այլ քայլերից, ինչը դեռ լիովին չի արվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում