Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին վստահեցրեց, որ կիսանախագահական, նախագահական համակարգերից ավելի լավ համակարգ՝ վերարտադրվելու համար, գոյություն չունի, և բերեց տարբեր երկրների փորձը:
Իշխանություններին ավելի հեշտ է վերարտադրվել մեր ունեցած համակարգում, քան այն համակարգում, որը նախատեսված է Սահմանադրության փոփոխությունների նախնական նախագծում: Այս մասին ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
«Ներկայացված համակարգն ավելի ժողովրդավար է, ավելի լայն հնարավորություններ է ստեղծում վերահսկողության առումով: Իսկ ասել, թե ժողովրդավարական համակարգը ավելի նպաստավոր է վերարտադրման համար, ես դա արդեն տրամաբանական չեմ համարում»,-ասաց նա:










































