Google-ը դուդլով նշում է պատմության մեջ առաջին անգամ New Horizons-ի մոտեցումը Պլուտոնին։
NASA-ի New Horizons տիեզերական սարքը երկուշաբթի օրը մոտեցել է Պլուտոն գաճաճ մոլորակին՝ մեկ միլիոն կիլոմետր հեռավորության վրա, և շարունակում է արագությամբ մոտենալ:
Ինժեներներն ասում են, որ կայանը «գերազանց վիճակում» է իր առաքելության իրականացման՝ այս շաբաթ Պլուտոնին առավելագույնս մոտենալու համար:
Մասնագետները միայն մեկ հնարավորություն կունենան գաճաճ մոլորակի կողքով սարքավորման թռիչքի մանրամասն լուսանկարներ և այլ գիտական տվյալներ ստանալու համար:






































