«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է դարձյալ Իտալիա վերադառնալ: Այդ մասին հայտնում է Sport Mediaset-ը:
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինա»-ն, որտեղ Բալոտելին կարող է հանդես գալ վարձավճարով կամ ակումբը կարող է փոխանակել նրա տրանսֆերը Մարիո Գոմեսի տրանսֆերի հետ:
Հիշեցնենք` հոր մահվան պատճառով Բալոտելին «Լիվերպուլ»-ի հետ չի մեկնել նախամրցաշրջանային հավաքի: Հարձակվողն անհաջող է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանը` 16 խաղերում դառնալով մեկ գոլի հեղինակ: Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլ»-ը:





































