Sunday, 16 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

Կոռուպցիոն շղթայի հասարակական մկրատները

Սոցիալական հենքով հանրային բողոքները Հայաստանում ակնհայտորեն թերագնահատվում են, ինչը հերթական անգամ դրսևորվեց Բաղրամյան պողոտայում ծավալված գործընթացների հանդեպ հասարակական մի շարք արձագանքներում: Հնչում են տեսակետներ, որ սոցիալական այդ խնդիրների հիմքում քաղաքական դրդապատճառներ են, և պետք է պայքարել պատճառների դեմ, ոչ թե հետևանքների, որովհետև առանց պատճառները վերացնելու՝ հետևանքները կկրկնվեն պարբերաբար: Այդ տեսակետի հետ չհամաձայնելը դժվար է:

Միաժամանակ փաստ է, սակայն, որ պատճառների դեմ բողոքի հասարակական մոբիլիզացիան ավելի նվազ է լինում, քան մոբիլիզացիան հետևանքի դեմ պայքարում: Դա իրողություն է, որից հնարավոր չէ փախչել: Միաժամանակ խնդիրները արժե դիտարկել նաև հակառակ ընթացքով: Իհարկե, սոցիալական խնդիրները քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետևանքներ են, բայց դա նշանակում է, որ այսպես, թե այնպես սոցիալական որևէ խնդրի բարձրաձայնումը, ըստ էության, ուղիղ առնչություն ունի քաղաքականությանը: Բանն այն է, որ Հայաստանում սոցիալական խնդիրները բխում են համակարգային կոռուպցիոն կառուցվածքից:

Դիցուք՝ էլեկտրաէներգիայի գինը: Ինչո՞ւ իշխանությունը որոշեց թանկացնել այն: Որովհետև իշխանությունը հայկական էլցանցերի հետ տասնամյակից ավելի գործարքի մեջ է, որը բերել է համակարգի մսխման, կոռուպցիոն սխեմաներ են հյուսվել, ինչի արդյունքում ոլորտը պարբերաբար կանգնում է ճգնաժամի և սնանկության առաջ: Այդ հարցը լուծելու համար պարբերաբար թանկացվում է էլեկտրաէներգիայի գինը՝ հասնելով նրան, որ հայկական էլցանցերը էներգիան գնում են մոտ 20 դրամով, վաճառում են 100 տոկոսով ավելի թանկ:

Այսպիսով, իշխող համակարգը, ցանցերի հետ միասին, կոռուպցիոն սխեման մշտապես «ոռոգելու» համար պարբերաբար մտնում է հանրության գրպանը: Ըստ այդմ՝ եթե հանրությունը փակում է իր գրպանն ու արգելում է իշխանությանը ցանցերի հետ միասին մտնել այնտեղ և դրա հաշվին շարունակել կոռուպցիոն սխեմայի կենսագործունեությունը, ապա դրանով նա, ըստ էության, խափանում է սխեմայի աշխատանքը, խափանում է կոռուպցիոն շղթան և իշխանական համակարգին դնում արտակարգ դրության մեջ: Եթե նրանք չեն կարողանում հասարակության հաշվին լուծել խնդիրը, ապա ստիպված պետք է լինեն գտնել այլ լուծումներ, որոնք կլինեն իրենցից որևէ մի օղակի հաշվին:

Այսինքն՝ իհարկե, բուն պատճառին հասարակության հարվածը այդպիսով չի հասնում, սակայն գոնե ստիպում է իշխանությանը համակարգի ներսում կատարել քայլեր, որոնք հարվածելու են այս կամ այն համակարգային սուբյեկտի գրպանին: Ինչ խոսք, հետագայում առաջանում են այլ հարցեր և նոր սոցիալական մարտահրավերներ՝ այն առումով, որ համակարգը հաճախ գնում է զարտուղի ճանապարհով: Այսինքն, դիցուք, էլեկտրաէներգիան չեն թանկացնում, բայց փոխարենը թանկացնում են մեկ այլ ապրանքատեսակ, որի հաշվին էլ, ըստ էության, փակվում է տվյալ խնդիրը: Ստացվում է, որ հաշիվը կրկին փակել է հասարակությունը, թեև թվում է, որ մի հարցում նա հասել է հաջողության: Եվ այստեղ կրկին առաջ է գալիս իրավացի պնդումը, որ հետևանքի դեմ պայքարը, միևնույն է, խնդրի լուծում չէ. քանի որ վերացված չեն պատճառները, խնդիրը շարունակելու է սպասարկվել հասարակական գրպանի հաշվին, և տարբերությունն այն է, որ, եթե հանրությունն իշխանությանը թույլ չի տալի մտնել տաբատի գրպանը, իշխանությունը ցուցադրաբար ձեռքը հետ քաշելով, միևնույն ժամանակ աննկատ տանում է դեպի հանրության վերնաշապիկի գրպանը:

Ամբողջ հարցն այն է, ինչպես ցույց է տալիս երկու տասնամյակի փորձը և հատկապես վերջին տարիներինը, որ հասարակությանը հնարավոր է լինում առավելագույնս մոբիլիզացնել ու ակտիվացնել սոցիալական խնդիրների պարագայում, որ դրանք են դառնում այն կատալիզատորը, որ հանրությանը օգնում են խնդիրներն ընկալել սեփական մաշկին առավելագույնս մոտ: Դա իրականություն է, եթե նույնիսկ անցանկալի: Եթե նույնիսկ դա պետք է փոխել, ապա, միևնույն է, դրա համար պետք է ժամանակ:

Իսկ մինչ փոխելը, պետք է անկասկած առաջնորդվել եղած հնարավորությամբ և բաց չթողնել թեկուզ այդպիսի խնդիրների ու գաղափարների շուրջ հասարակությանն առավելագույնս մոբիլիզացնելու հնարավորությունը՝ թեկուզ կարճատև կամ լոկալ արդյունքի ակնկալիքով: Միևնույն է, անգամ այդպիսի արդյունքը իշխանությանը ստիպում է հրաժարվել ավանդական մեխանիզմներից և ինչ-որ իմաստով ստիպում է անդրադառնալ սոցիալական խնդիր առաջացնող կոռուպցիոն պատճառին, բավարար, թե անբավարար անդրադարձ է կատարվում՝ դա այլ խնդիր է:

Միաժամանակ, անգամ այդպիսի լոկալ արդյունքը հասարակությանը աշխուժացնում է, հասարակությանը հավատ է տալիս սեփական ուժի հանդեպ, և այդ հավատը փոշիացնելու փոխարեն, պետք է ձգտել աշխատանք տանել առավել գեներացնելուն և հնարավորինս լայն խնդիրների ուղղությամբ զարգացնելուն: Եթե այդ բնույթի խնդիրներն են ծառայում որպես մոբիլիզացիոն գաղափար, ապա պետք չէ հրաժարվել դրանից, պետք չէ հուսահատություն առաջացնել դրա շուրջ, քանի որ այլընտրանքը ոչինչն է: Այնպես չէ, որ եթե դա չլինի, ապա անխուսափելիորեն լինելու է արդեն հարցադրումը պատճառների շուրջ:

Հետևաբար՝ պետք է, որպեսզի գոնե լինի մոբիլիզացիան այդօրինակ խնդիրներով և աշխատանքը այդ ուղղությամբ, որպեսզի հասարակությունն իր այդ ակտիվությամբ կարողանա ծածկել ավելի շատ թիրախներ: Այդպես հնարավոր է նաև նվազեցնել իշխող համակարգի մանևրի հնարավորությունը: Պետք է կատարելագործել հնարավորի արվեստը հասարակական-քաղաքական պայքարի գործընթացում, դրանում ի հայտ եկած նոր՝ քաղաքացիական հարթության վրա: Դա անկասկած կբացի նոր և միանգամայն հավանական է՝ ավելի լայն ու խորը հարցադրումների հնարավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում