Monday, 17 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

Հայաստանին «Իսկանդեր-Մ» վաճառելուց հետո Ռուսաստանն Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք կվաճառի

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Ռուսաստանի հատկացրած 200 միլիոն դոլար վարկով Հայաստանը այդ երկրից ձեռք է բերելու նաև հեռահար սպառազինություն: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիր։ Այս տեղեկությունն օրեր առաջ տարածել էր ռուսաստանյան TASS լրատվական գործակալությունը:

Թե՛ ռուսաստանցի և թե՛ ադրբեջանցի քաղաքագետները վստահ են՝ Հայաստանին վարկի դիմաց սպառազինություն տրամադրելուց հետո Ռուսաստանն անպայման զենք կմատակարարի նաև Ադրբեջանին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկովն անդրադառնալով այս հարցին՝ ասաց. «Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, մի կողմից՝ լարվածություն է առաջացնում, մյուս կողմից՝ նպաստում խաղաղությանը: Ցանկացած տեսակի զենքի ավելացում մեծացնում է պատերազմի հավանականությունը: Բայց մյուս կողմից էլ՝ այդ երկրները զենք գնում են ոչ թե նրա համար, որ Ռուսաստանն է ցանկանում այն վաճառել, այլ պարզապես ուզում են ուժեղ և զինված լինել թշնամու առաջ»,- ասաց Մարկովը՝ հավելելով, որ եթե Ռուսաստանը չվաճառի զենք, ապա Հայաստանն ու Ադրբեջանը զենք կգնեն այլ երկրից:

Նրա խոսքով՝ զենք վաճառող երկիրը կարող է որոշակիորեն ազդել իրավիճակի վրա, և նրա տպավորությամբ՝ լավ է, որ զենք վաճառում է հենց Ռուսաստանը. «Որովհետև Ռուսաստանը խաղաղության կողմնակից է՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների»: Սերգեյ Մարկովն ավելացրեց. «Այն, որ հենց Ռուսաստանն է զենք վաճառում, շատ քիչ, բայց նպաստում է խաղաղությանը»:

Մեր այն հարցին՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը չի՞ խախտվի այն բանից հետո, երբ հաստատվի, որ Ռուսաստանը Հայաստանին «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգ է վաճառում, Մարկովը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Հայաստանին «Իսկանդեր» տրամադրելու գործարքը չպետք է առանձին դիտարկել: Դա պետք է նայել այն կոնտեքստում, որ Ադրբեջանին ևս մեծ քանակությամբ զենք է տրամադրվելու: Եթե առանձին նայենք, ապա «Իսկանդերի» տրամադրումը, այո, կնպաստեր, որպեսզի ուժերի հավասարակշռությունը խախտվեր: Բայց Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք տրամադրելը կնշանակի, որ ուժերի հավասարակշռությունը չի խախտվում»:

Մեր այն ճշտող հարցին՝ փաստորեն, այս գործարքից հետո զենք է տրամադրվելու նաև Ադրբեջանի՞ն, Սերգեյ Մարկովը պատասխանեց. «Այո, անկասկած»:

Սերգեյ Մարկովի տեսակետը կիսում են նաև Ադրբեջանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն ասաց, որ չի կարծում, թե Ռուսաստանն ի վերջո գնա այդ քայլին և «Իսկանդեր-Մ» վաճառի Հայաստանին: Նա ընդգծեց, որ դա «միֆ է, որ հնարել են հայաստանցի փորձագետները:

Միևնույն ժամանակ Ահմեդօղլուն ասաց, որ եթե այդ գործարքն իրականություն դառնա, ապա կխախտվի ողջ տարածաշրջանի կայունությունը, և բացի Ադրբեջանից՝ կհակադարձեն ու կփորձեն դա թույլ չտալ նաև այլ երկրներ՝ Թուրքիան ու Իրանը. «Կարծում եմ՝ դա տեղի չի ունենա ամեն դեպքում: Եթե լինի էլ՝ Հայաստանը 200 մլն-ից ավելի վարկ պետք է վերցներ: Միևնույն ժամանակ չեմ կարծում, թե նույնիսկ այդ դեպքում Ադրբեջանը շատ մտածելու բան կունենա. նորից զենք կգնենք Ռուսաստանից»:

Նա հավելեց, որ որոշ ժամանակ անց Ռուսաստանը անպայման կօգնի նաև Ադրբեջանին. «Ռուսաստանը վարկով կտա Հայաստանին, վաղը 2 միլիարդ դոլարի էլ կվաճառի Ադրբեջանին: Միշտ էլ այդպես է լինելու, միայն մի տարբերությամբ՝ Հայաստանը վարկով է վերցնում, Ադրբեջանը գնում է: Ռուսաստանը Հայաստանի վատ տնտեսական վիճակը միշտ կօգտագործի՝ երկիրն իր վերահսկողության տակ պահելու համար»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում