Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև գտնվող աստղակերպերի գլխավոր գոտու երկնային մարմիններից մեկը պաշտոնապես վերանվանվել է 5190 Fry:
Ճապոնացի աստղագետների հայտնաբերած աստղակերպը նոր անվանումը ստացել է ի պատիվ բրիտանացի դերասան, կոմիկ և դրամատուրգ Ստիվեն Ֆրայի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ամերիկացի հետազոտող Ռոն Բաալքեի թվիթերյան էջին: