Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Այս պահին շարժման ողնաշարը կոտրված է և կոտրված է հրաշալիորեն հաշվարկված

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք):

Հայաստանյան վերջին իրադարձությունների ֆոնին նշում եք՝ սերունդը, որ մեծացել է իշխանությունից բոլորովին կտրված պայմաններում, քաղաքական լուրջ հայտ է ներկայացնում: Այս օրերին շատ է խոսվում պայքարը չքաղաքականացնելու մասին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են վախենում պայքարը քաղաքականացնելուց:

Ի սկզբանե իր բնույթով քաղաքական պայքարը ամեն գնով քաղաքականացումից զերծ պահելը երկու հանգամանքով կարող է պայմանավորված լինել.

Ա. որովհետև խիստ անփորձ են և մտածում են, որ այդպես առավել հաջողության կհասնեն, և իհարկե՝ այդպես մտածելով սխալվում են

Բ. որովհետև պարզապես վախենում են, որի կապակցությամբ «սխալվել» բառի գործածությունն արդեն տեղին չէ: Վախը վախ է, և այն մեկնաբանել պետք չէ:

Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանի որոշումը հանգուցալուծո՞ւմ է, թե՞ ոչ: Արդյոք սա պատային վիճակ չի՞ ստեղծում:

– Կարծում եմ՝ հանգուցալուծում է: Եվ ո՛չ, սա ամենևին պատային վիճակ չի ստեղծում: Սա բացում է և արդեն բացել է Սարգսյանի լավագույն կամ գուցե միակ ելքի ուղին: Նախագահի որոշումը փորձված, թրծված և ոչ եզակի քաղաքական հակառակորդին քաղաքականապես ոչնչացրած մարդու քայլ էր: Այն պառակտում մտցրեց անփորձ և անառաջնորդ երիտասարդների ճամբարում, նոր հիասթափություն առաջ բերեց համակիրների շրջանում և ցուցարարների գերակշիռ մասին տուն ուղարկեց:

Այս շարժումը լիդեր չունի: Դա պայքարի հաջողությունը մոտեցնո՞ւմ է, թե՞ հեռացնում:

– Կարող էր մոտեցնել, սակայն փորձը ցույց տվեց, որ նախագահի պես փորձված և հեռահար հաշվարկներ անող գործչի հետ մրցակցությունում բոլորովին անհաս ակտիվիստները, որոնք ամեն առավոտ վոլեյբոլ էին խաղում, երգում, պարում, պողոտայում ամուսնանում և մինչև վերջին օրը շարունակում քաղաքային ոստիկաններից սանիտարահիգիենիկ և բարոյախրատական բնույթի հրահանգներ ընդունել, պետք է գոնե այս փուլում կապիտուլյացիայի ենթարկվեին:

Գուցեև այս շարժումը շարունակվի, սակայն այս պահին նրա ողնաշարը կոտրված է և կոտրված է հրաշալիորեն հաշվարկված, գրագետ և չափազանց դիպուկ մի հարվածով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում