Saturday, 18 05 2024
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում
Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը. «Հրապարակ»
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր

Հրապարակում կանգնած ժողովուրդը Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպում չի պահանջել

«Այս ընտրություններին իշխանությունների կողմից կիրառվել է հիմնական կեղծիքի մեխանիզմ, այդ պատճառով էլ մենք, որպես հաղթած թեկնածու, ճանաչում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս դեպքում մենք չենք կարևորում Րաֆֆի Հովհաննիսյանի անձը, պարզապես սատարելով ժողովրդավարական շարժումը՝ պահանջում ենք անվավեր ճանաչել ընտրությունների պաշտոնական արդյունքները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ դաշինքին մաս կազմող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը:

Նա անդրադարձավ նաև Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը.
«Իհարկե, դա կուսակցության և կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշելիքն է, ես չգիտեի, որ այդ հանդիպումը եղել է, հետո լրատվամիջոցներից տեղեկացա: Հանդիպումը, որպես այդպիսին, առողջ մոտեցում է, ցանկացած քաղաքական ուժ կարող է նման հանդիպումներ ունենալ, բայց եթե ես լինեի, ապա նման որոշում երևի թե չէի կայացնի»:

Մ. Գասպարյանը մասնակիորեն համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցելու պատճառով շատ համակիրների կորցրեց, և անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այս նախաձեռնությանը՝ ասաց. «ՀԱԿ-ն էլ, այո՛, մոտավորապես այդ ճանապարհով գնաց, չգիտեմ՝ ես կարծում եմ, որ դա կամ ժամանակավրեպ էր, կամ այս պահին ցանկալի չէր, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին հրավիրել միանալու շարժմանը, և լավ կլիներ, եթե նախաձեռնությունը լիներ ԲՀԿ-ի կողմից՝ գային հրապարակ և ոչ թե գրասենյակում հանդիպեին:

Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ պետք է նաև հրապարակում կանգնած ժողովրդի կարծիքն իմանալ, իրենց պահանջները բավարարել և հարցնել, այլ ոչ թե նախապես պայմանավորվածություն ձեռք բերել, որովհետև գործընթացն արդեն այնպիսի զարգացում է ստացել, որ պահանջատերը ժողովուրդն է: Ամեն դեպքում՝ ես սա կոպտագույն սխալ չէի անվանի, բայց համարում եմ ժամանակավրեպ:

Իսկ ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ պետք է մտածել, թե այդ քայլն ինչքանով օգուտ կբերի գործին և ինչքանով կվնասի, այսինքն՝ նժարին պետք է դնել դրա օգուտներն ու վնասները, ինչպես նաև ժողովրդի պահանջը: Իսկ ես չէի տեսնում հարթակում կամ հարթակից ներքև Բարգավաճի հետ համագործակցելու պահանջ: Այդ դեպքում ես երկու ձեռքով կողջունեի այդ բանակցություններն ու խմորումները, բայց ներքևում կանգնած ժողովրդի մոտ ես ինքս այդ պահանջը չեմ տեսել»:

ԺՈՒԿ նախագահն անդրադարձավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշմանն ու ասաց, որ չնայած ՍԴ-ից սպասելիքները շատ քիչ են, ամեն դեպքում որոշումը ճիշտ էր. «ԿԸՀ-ն ասում է՝ իրավական հիմքերը բացակայում են, ես էլ մեկ ուրիշ բան կասեմ՝ իրավական հիմքերի բացակայությունն իշխանությունը հենց ընտրությունների օրն է ապահովում՝ ընտրատեղամասերում վախի և ահաբեկման միջոցով:

Ընտրատեղամասերում այնպիսի ճնշման ու անառողջ մթնոլորտ է տիրել, որ հանձնաժողովականներին թույլ չեն տվել անգամ հատուկ կարծիք գրել, գրանցվել են բռնության դեպքեր: Այսինքն՝ իշխանությունն ունի այն բոլոր լծակները, որոնց միջոցով ընտրությունների օրը կարողանում է հետագայի համար իրավական հիմքեր ստեղծելու հնարավորություն չտալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում